Լույս է տեսել Ucom բջջային հավելվածի թարմացված՝ 8-րդ տարբերակը

Լույս է տեսել Ucom բջջային հավելվածի թարմացված՝ 8-րդ տարբերակը

18/05/2017

Ucom-ի շարժական հեռախոսակապի հաշիվը կառավարելը դարձել է ավելի դյուրին: Հավելվածի թարմացված՝ 8-րդ տարբերակը հնարավորություն է ընձեռում ավելի արագ ու պարզ եղանակով ստուգել հաշվեկշիռը, կատարել վերալիցքավորում, ստուգել կուտակված Ucom միավորները և փոխարինել դրանք փաթեթներով, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոմինգ ծառայությունը և այլն:

 

Հավելվածի թարմացված տարբերակը տալիս է ամսական ներառումներն ստուգելու հնարավորություն նաև U! սակագնային պլանների բաժանորդներին, հաշիվը ստուգելիս՝ բաժանորդ մնալու պարտավորության ժամկետն ստուգելու հնարավորություն, նոր փաթեթների ակտիվացման հնարավորություն, շարժական ինտերնետ ծառայության ամսական ներառումներն ստուգելու, փաթեթներ և այլ ծառայություններ ակտիվացնելու հնարավորություն, Ucom այլ հավելվածներին՝ օրինակ, MediaRoom-ին և U!Pay-ին ծանոթանալու և դրանք ակտիվացնելու հնարավորություն:

 

Ռոմինգի բաժնում առաջին հերթին տեսանելի են դարձել հատուկ առաջարկները: Այդ և միջազգային զանգերի բաժիններում նաև ներդրվել է փնտրման համակարգը, բարելավվել է նորությունների էջի աշխատանքը, ներդրվել է առցանց զրույցի համակարգը, որը թույլ կտա առավել արագ ստանալ հուզող հարցերի պատասխանները: Շտկվել են առկա թերությունները: 

 

Հավելվածը կարելի է անվճար ներբեռնել AppStore-ից և Google Play-ից: Պատասխանատու թիմը վստահեցնում է, որ այն մշտապես թարմացվելու է բաժանորդների աճող պահանջներին համապատասխանելու համար:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: