Ucom ընկերությունը և «Ֆորա-Բանկը» կգործակցեն հեռահաղորդակցության ոլորտում

Ucom ընկերությունը և «Ֆորա-Բանկը» կգործակցեն հեռահաղորդակցության ոլորտում

19/04/2017

Ucom ընկերությունը և «ՖՈՐԱ-ԲԱՆԿ» բաժնետիրական առևտրային բանկը («Տաշիր» ընկերությունների մաս է) գործակցության համաձայնագիր են ստորագրել հեռահաղորդակցական ծառայությունների ամբողջական սպեկտորը ներկայացնող նախագծերի շուրջ, որոնք ներառում են Հայաստանի ողջ տարածքը, այդ թվում՝ դրա առավել հեռավոր շրջանները: Համաձայնագրով սահմանվում է ներդրումային ծրագրի իրականացումը, որը թույլ կտա երկրում ընդլայնել 4Play առաջարկներն ու 4G+ ցանցը:

Ucom ընկերությունը շարունակում է իր ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացումը, ինչի համատեքստում ներդրում կատարելու համաձայնություն է ձեռք բերվել «ՖՈՐԱ-ԲԱՆԿ» բաժնետիրական առևտրային բանկի հետ («Տաշիր» ընկերությունների խումբ)։ Ազգային կապիտալով գործունեություն ծավալող երկու խոշորագույն ընկերություններում համոզված են, որ այս գործացկության արդյունքում Հայաստանի տնտեսության համար կապահովվի զարգացման դրական դինամիկա: Ներդրումային ծրագրի իրականացումը թույլ կտա ստեղծել նոր և բացառիկ մեդիա արտադրանք և ներկայացնել այն ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի սպառողների ուշադրությանը:

Ապագա պլաններում է նաև գործունեության աշխարհագրական ընդլայնումը, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում, ինչը Ucom ընկերությանը թույլ կտա դառնալ առաջատար համահայկական հեռահաղորդակցության օպերատոր: Գործարքի մանրամասները դեռևս մշակման փուլում են ու կհրապարակվեն դրա վերջնականացման գործընթացի ավարտին:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: