Ucom-ը կհամագործակցի Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ
18/01/2017
Ս.թ. հունվարի 18-ին Ucom ընկերության և Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ղեկավարները համագործակցության հուշագիր ստորագրեցին:
Համագործակցության հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվեցին, որ մարզում միակ պետական դրամատիկական թատրոնի 4 առանձին բաժանորդագրերի մեջ ներառված երեք ներկայացումներից մեկի գումարը կվճարի Ucom ընկերությունը: Ավելին՝ իր 151-րդ թատերական տարվա սկիզբն ազդարարած թատրոնի բաժանորդագրերում այսուհետ կներառվեն նաև պրեմիերաները, ինչը նախկինում չի կիրառվել:
«Ucom ընկերության օժանդակության շնորհիվ թատրոնը ոչ միայն կօգտվի մեր ընկերության կողմից առաջարկվող ինտերնետային և հեռախոսային կապից, այլև իր՝ տարեկան 30-35 հազար կազմող հանդիսատեսի շարքում կկարողանա ընդգրկել նաև սոցիալապես խոցելի խմբերին», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
«Այս համագործակցությունը իրապես կարևոր է մեզ համար, քանզի Ucom ընկերության ներկայությունը թատրոնում հնարավորություն կտա էապես ավելացնել հանդիսատեսի թվաքանակը: Թատրոնի կարևորագույն խնդիրներից է գտնել ճանապարհներ սոցիալական խոցելի խավին մասնակիցը դարձնել մշակութային իրադարձություններին: Գյումրու դրամատիկականի և Ucom-ի կանաչ ճանապարհի մեկնարկը տրված է, և վստահ ենք, որ դեռ երկար ճանապարհ կանցնենք միասին», - ասել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:
Այսպիսով, Գյումրու Մայր թատրոնն իր 130-հոգանոց անձնակազմի անունից հրավիրում է վայելելու ինչպես անվանի վարպետների, այնպես էլ երիտասարդ դերասանների խաղը: