Ucom-ի գլխավոր տնօրեն. « «Արմաթ» լաբորատորիաների սաները հաճախ ավելի հետաքրքիր ու նորարար տեխնոլոգիական լուծումներ են առաջարկում, քան ավագ սերնդի ներկայացուցիչները»

Ucom-ի գլխավոր տնօրեն. « «Արմաթ» լաբորատորիաների սաները հաճախ ավելի հետաքրքիր ու նորարար տեխնոլոգիական լուծումներ են առաջարկում, քան ավագ սերնդի ներկայացուցիչները»

16/01/2017

Օրերս Շիրակի մարզի Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները հյուրընկալել էին նախագծի պատասխանատուներին Ucom ընկերությունից և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ):    

Շրջայցի ժամանակ «Արմաթի» սաները ցուցադրել են այն ամենն, ինչ սովորել են մեկ տարվա ընթացքում: Երեխաները հմտացել են «Աղվես» և «Կրիա» ծրագրերի օգնությամբ խաղեր ստեղծելու, մուլտֆիլմեր պատրաստելու, մաթեմատիկական հաշվարկներ իրականացնելու, եռաչափ տպիչով առարկաներ մոդելավորելու ու տպելու մեջ:

«Այստեղ մենք ոչ միայն խաղեր ենք ծրագրավորում, այլև ռոբոտներ ենք ստեղծում, որոնք կարող են կիրառելի դառնալ թե՛ բանակում, թե՛ տանը», - վստահ է Ախուրյանի Ն.Աղբալյանի անվան ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Ալբերտ Հովհաննիսյանը:

«Յուրաքանչյուր անգամ, երբ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները զրույցի ընթացքում պատմում են, թե ինչ տեսակի ռոբոտներ են ցանկանում ստեղծել, ես հպարտություն եմ զգում, որ ապագայում ապրելու եմ նրանց կերտած Հայաստանում: Մեր մեծագույն հարստությունը հենց այս երեխաներն են, ովքեր հաճախ ավելի հետաքրքիր ու նորարար տեխնոլոգիական լուծումներ են առաջարկում, քան ավագ սերնդի ներկայացուցիչները», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Խմբակ հաճախող երեխաների քանակը կանոնավոր կերպով ավելանում է: Երեխաները հաճույքով են սովորում ծրագրավորման, ռոբոտաշինության հիմունքները, իսկ եռաչափ տպիչն ստանալուց հետո՝ հաճույքով մոդելավորում և տպում են կենցաղում կիրառելի առարկաներ: Կարծում եմ՝ խմբակ հաճախողների 60%-ը կընտրի ինժեների մասնագիտությունը», - պատմում է նույն լաբորատորիայի ռոբոտատեխնիկայի խմբակի ղեկավար Շուշանիկ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը  ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

 «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: