Բաժանորդներին ի գիտություն

Բաժանորդներին ի գիտություն

23/12/2016

Տեղեկացնում ենք, որ էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից մատուցվող ծառայությունների որակն էլ ավելի բարելավելու և դրանց մատուցման ծավալներն ընդլայնելու նպատակով Ընկերության ընդհանուր ժողովը 2016 թվականի դեկտեմբերի 10-ին որոշում է ընդունել« «ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԹԻՎԻ» ՍՊԸ-ն և «ԱՅՔԱՆ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՆՍ» ՓԲԸ-ն Ընկերությանը միացման ճանապարհով վերակազմակերպման մասին:

Հայտնում ենք, որ վերոնշյալի արդյունքում Ընկերության իրավունքների և պարտավորությունների որևէ տիպի փոխանցում կամ իրավահաջորդություն տեղի չի ունենա:

Գործող օրենսդրության, ինչպես նաև փոխանցման ակտի համաձայն` «ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԹԻՎԻ» ՍՊԸ և «ԱՅՔԱՆ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՆՍ» ՓԲԸ բոլոր պարտավորությունների իրավահաջորդ է հանդիսանում Ընկերությունը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ընկերությունը որոշում է կայացրել վերակազմակերպման արդյունքում ձևավորված Ընկերության կանոնադրական կապիտալի՝ Ընկերությանը պատկանող բաժնեմասը մարել՝ կանոնադրական կապիտալի նվազեցման միջոցով, որի արդյունքում Ընկերության կանոնադրական կապիտալը կկազմի 16 958 695  ՀՀ դրամ:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: