Անվճար տոնական հեռուստաալիք՝ Ucom-ի բաժանորդների համար
30/11/2016
Դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը միայն U!TV-ի բաժանորդները, անկախ բաժանորդագրության փաթեթի տեսակից, հնարավորություն են ստանում երկու ամիս շարունակ բոլորովին անվճար վայելել «Телеканал Деда Мороза» սեզոնային հեռուստաալիքը:
Ընտրելով 222-րդ հեռուստաալիքը՝ U!TV-ի մանկահասակ հեռուստադիտողներն ու նրանց ընտանիքի բոլոր անդամներն «Ամանորի օրացույցից» կիմանան, թե ինչպես է նախապատրաստվում ամանորին հենց ինքը՝ Ձմեռ պապը, կսովորեն պատրաստել տոնական զարդեր, նվերներ և ուտեստներ «Ամանորի արհեստանոց»-ում, կդիտեն ամանորի դասական մուլտֆիլմերը՝ «Ումկա»-ն, «Ձմեռ պապն ու ամառը», ինչպես նաև «Բարև, Քիթի», «Պորորո» և այլ հայտնի մուլտսերիալների տոնական թողարկումները:
Ամանորի՝ արդեն դասական դարձած, ինչպես նաև՝ նորագույն ֆիլմերն ու հեքիաթները, սերիալներն ու մուլտֆիլմերը կարելի է դիտել ամբողջ ընտանիքով՝ առանց տարիքային սահմանափակման:
Նշենք, որ «La Chaine du Pere Noel» («Телеканал Деда Мороза») սեզոնային հեռուստաալիքը հիմնադրվել է 2011 թվականին և մեծ հաջողությամբ եթեր է հեռարձակվել Ֆրանսիայում, իսկ այնուհետև՝ Ռուսաստանում: