Ucom-ը նոր կայաններ է գործարկել Վայոց Ձորի մարզում

Ucom-ը նոր կայաններ է գործարկել Վայոց Ձորի մարզում

10/11/2016

Ս.թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում շարժական կապի ծածկույթի ընդլայնման ու արդիականացման նպատակով Ucom ընկերությունը գործարկել է 2 նոր՝ 3G+ կայաններ Վայոց Ձորի մարզում: Այսուհետև Եղեգիս, Հորբատեղ, Արտաբույնք և Շատին համայնքներում բնակվող 3507 մարդ կունենա Ucom-ի շարժական կապի ծառայություններից օգտվելու հնարավորություն: Նույն ամսում նաև 8 կիլոմետրով ընդլայնվել է M10 ճանապարհի 3G+ ծածկույթը, ինչն ավտոերթևեկողներին հնարավորություն կտա անխափան կերպով և առանց ընդհատումների օգտվելու առցանց քարտեզների բոլոր հնարավորություններից:

 

«Մեր բաժանորդների գոհունակությունը չափազանց կարևոր է մեզ համար, այդ իսկ պատճառով Ucom-ն աշխատանքներ է իրականացնում ոչ միայն Երևանում՝ շարժական ցանցի արդիականացման, այլև մարզերում՝ առկա ցանցի ընդլայնման ուղղությամբ: Վայոց Ձորի նշյալ համայնքներում որևէ ծածկույթ մինչ այդ ապահովված չէր, իսկ այժմ 3,5 հազար մարդ իրենց մտերիմների հետ մշտապես կապի մեջ մնալու հնարավորություն են ստացել», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:

 

Ucom-ը նախատեսում է շարժական ցանցի արդիականացումն ավարտին հասցնել 2017 թվականին և իր բաժանորդներին պարբերական կերպով կզեկուցի կատարված աշխատանքների մասին:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: