Տեխնիկական խնդրի տեղեկագիր
20/10/2016
Հոկտեմբերի 19-ի երեկոյան ժ. 21:10–ին Ucom-ի ֆիքսված և շարժական ցանցերում առկա տեխնիկական խնդիրների հետևանքով որոշ ծառայություններ, այդ թվում նաև՝ զանգերի սպասարկման կենտրոն զանգելու հնարավորությունը հասանելի չէին։ Հիմնական երթուղիչի ծրագրային ապահովման համակարգում անկանխատեսելի խնդիր է առաջացել, որի արդյունքում ի հայտ են եկել մի շարք խոտաններ:
Ընկերության տեխնիկական անձնակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ հաջողվեց մոտ 10 րոպե հետո վերացնել ինտերնետի հասանելիության խոտանը: Սակայն հեռուստատեսության հասանելիության հետ կապված խոտանի վերացումը, ցավոք, ավելի ժամանակատար եղավ և հնարավոր դարձավ ժամը 03:10-ից հետո: Այս պահին խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է, սակայն U!TV-ի որոշ բաժանորդների մոտ ծառայության վերականգնման համար, այնուամենայնիվ, կարող է անհրաժեշտություն առաջանալ վերագործարկել իրենց հեռուստատեսային բաժանորդային սարքերը։
Ucom ընկերությունը հայցում է իր բոլոր բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար։