Ucom ԵՎ Calix ընկերությունների համագործակցության շնորհիվ Հայաստանը կդառնա գերժամանակակից լուծումներին հասանելիություն ունեցող աշխարհում առաջատար երկիր

Ucom ԵՎ Calix ընկերությունների համագործակցության շնորհիվ Հայաստանը կդառնա գերժամանակակից լուծումներին հասանելիություն ունեցող աշխարհում առաջատար երկիր

19/10/2016

Ucom ընկերության կողմից Հայաստանում գործարկվելիք Calix AXOS E-Series համակարգերի միջոցով հնարավոր կլինի համակցել ընկերության օպտիկամանրաթելային ենթակառուցվածքները՝ այսպիսով ստեղծելով 10Գբ/վ արագությամբ համակցված ցանց

Լոնդոն, 19 հոկտեմբերի, 2016թ. – Աշխարհում SDA տեխնոլոգիաների առաջատար Calix, Inc. (Նյու Յորքի ֆոնդային բորսայում գրանցված է որպես CALX) ընկերությունն այսօր հայտարարեց հայկական հեռահաղորդակցության շուկայում ծառայություններ մատուցող Ucom նորարարական ընկերության հետ իր համագործակցության մասին, որի շրջանակներում հայ սպառողին հասանելի կդառնան NG-PON2 տեխնոլոգիաների առավելությունները: 2017թ. սկզբին նախատեսված Calix AXOS NG-PON2 համակարգերի նախնական փորձարկումներով՝ Ucom-ը Հայաստանում կմեկնարկի նոր՝ 10 Գբ/վ (վայրկյանում 10 գիգաբիթ) արագությամբ կապի ծառայությունները, ինչպես նաև կհամակցի իր ցանցային ենթակառուցվածքները՝ այսպիսով պարզեցնելով իր բիզնես գործընթացները:

Հայաստանում առաջինը FTTH տեխնոլոգիայով ծառայություններ մատուցող Ucom ընկերության և Calix-ի միջև երկարատև համագործակցությունը հանգեցրել է հայկական հեռահաղորդակցության շուկայի վերափոխմանը: Ucom-ն իր հաճախորդներին առաջարկում է ձայնային, հեռուստատեսային և տվյալների փոխանցման առաջատար ծառայություններ՝ միաժամանակ շարունակաբար ընդլայնելով իր կոմերցիոն և շարժական կապի ծառայությունների պորտֆելը: Անցած տարի Ucom-ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության 100% բաժնետոմսերը՝ այսպիսով արագացնելով և ավարտին հասցնելով Հայաստանում առաջատար 4G+/ LTE գերարագ ցանցի ներդրման աշխատանքները և առաջինը հանդես գալով 4-ը 1-ում ծառայությունների առաջարկով:

«Calix ընկերությունը գործուն մասնակցություն է ունեցել մեր FTTH ցանցի զարգացման գործում, որը, կարծում ենք, Հայաստանում ներկայումս գործող ամենաընդարձակ և առաջատար ցանցն է», - ասաց Ucom ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն և ընկերության փոխտնօրեն Ալեքսանդր Եսայանը: «Լինելով ՕՊՄԹ ցանցով ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն՝ մենք վստահ ենք, որ Calix ընկերությունն արժեքավոր դերակատարում կունենա դեպի NG-PON2 և AXOS E-Series տեխնոլոգիաներ անցումային փուլում: Մենք մշտապես ունեցել ենք մի տեսլական. դառնալ ամենաառաջատար նորարարական ընկերությունն ինչպես տեխնոլոգիաների, այնպես էլ ծառայությունների մատուցման ոլորտներում, և NG-PON2-ն կատարյալ միջոց է բիզնեսներին մտուցվող ծառայություններն ընդլայնելու և մեր սեփականությունը հանդիսացող շարժական կապի կայանները կապակցելու համար: Calix-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է ընձեռում մեր գործունեությունը տեղափոխել հաջորդ մակարդակ՝ մեկ անգամ ևս նոր շունչ հաղորդելով մեր երկրում լայնաշերտ ծառայությունների շուկային»:

Ucom ընկերության ղեկավարն ընկերության՝ NG-PON2 ծառայությունների հետ կապված հետագա ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ մասնրամասներ կհաղորդի այսօր՝ Լոնդոնի ժամանակով 09:00-ին, Լոնդոնի ExCel Convention կենտրոնի Service Monetization Track Room-ում կայանալիք Broadband World ֆորումի շրջանակներում անցկացվող «NG-PON2. Ապագան այսօր այստեղ» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ: Կլոր սեղան-քննարկումը կնախագահի Ovum ընկերության գլխավոր խորհրդատու Ջուլի Կունցլերը՝ AT&T, Verizon, և Vodafone Group ընկերությունների ներկայացուցիչների հետ համատեղ:

«Լինելով Calix AXOS E-Series համակարգերով NG-PON2 ծառայությունները Հայաստանում առաջինը գործարկող ընկերություն՝ Ucom-ը կշարունակի իր գործունեությամբ տարբերվել հեռահաղորդակցության շուկայի մյուս մասնակիցներից և պահպանել առաջատարի իր դիրքն այս ոլորտում ծառայություններ մատուցող այլ ընկերությունների նկատմամբ», - նշեց Calix ընկերության տարածքային գրասենյակի փոխնախագահ Ջոզեֆ Հադդադը: «NG-PON2 ծառայություններն, իսկապես, նոր շունչ կհաղորդեն Ucom-ի՝ որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերության գործունեությանը, որը ցանկանում է օգուտ քաղել շարժական և ամրակցված կապի ծառայությունների համակցման առավելություններից, ինչպես նաև Հայաստանին, որի քաղաքացիները ձգտում են հասանելիություն ունենալ առաջատար լայնաշերտ ծառայություններին: Մենք շատ հպարտ ենք Ucom ընկերության հետ մեր բազմամյա համագործակցության համար, որի նպատակն է վերափոխել Ucom-ի ցանցը, և ակնկալում ենք, որ այս ընկերությունը կունենա շարունակական հաջողություններ, քանի որ NG-PON2 տեխնոլոգիաների գործարկմամբ Ucom-ի ցանցն ու վերջինիս կողմից մատուցվող ծառայությունները կտեղափոխվեն մեկ այլ՝ նոր մակարդակ»:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: