Սեպտեմբերից «Gulli» հեռուստաալիքը կդառնա «Gulli Girl»
15/08/2016
2016թ. սեպտեմբերից Ucom ընկերության հեռուստատեսային ցանկում փոփոխություն է նախատեսվում: «Gulli» հեռուստաալիքը փոխում է իր թեմատիկ ուղղվածությունը և թիրախային լսարանը: Այն հիմա կոչվելու է «Gulli Girl» և նախատեսված է լինելու 4-14 տարեկան աղջիկների համար: Ընդ որում փոխվելու է նաև հեռուստաալիքի ծրագրային բովանդակությունը, եթերի դիզայնը և տարբերանշանը:
2014 թվականին մեկնարկեց «Gulli» հեռուստաալիքի «Girl Power» ծրագրային հատվածը, որն այնքան մեծ հաջողություն ունեցավ ընտանեկան լսարանի շրջանում, որ հեռուստաալիքն այդ հատվածի եթերային ժամանակն ընդարձակելու մասին որոշում կայացրեց: Այդ հաջողության շնորհիվ հետագայում նաև որոշվել է փոփոխել նաև ալիքի դիրքավորումը, այն իր ուրույն տեղը կզբաղեցնի հայկական մանկական հեռուստատեսության շուկայում, որտեղ չկան աղջիկների համար նախատեսված հատուկ հեռուստաալիքներ:
«Gulli Girl»-ի եթերում կհեռարձակվեն աղջիկների համար նախատեսված հայտնի մուլտսերիալներ, ֆիլմեր ու ծրագրեր: Սեպտեմբերին հեռուստաալիքն իր պատանի ակնդիրներին կառաջարկի այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Ուինքս ակումբը», «Սիսի արքայադուստրը», «Հայ անունով հրեշը», «Էվեր աֆթեր Հայ», «Միան ու ես», «Աղջիկներն Էքվեստերիայից», «Ամենափոքրիկ կենդանիների խանութը» և Բարբիի մասին լիամետրաժ մուլտֆիլմերի շարքը։ 2016թ. աշնանը նաև «Gulli Girl» հեռուստաալիքով կմեկնարկի մեծ բացառիկ պրեմիերա՝ «Chica Vampiro» երիտասարդական սերիալը, որն իսկական ֆենոմեն է դարձել Եվրոպայում ու ԱՄՆ-ում։
«Gulli Girl» հեռուստաալիքի ծրագրային ցանցում կպահպանվի ինչպես աղջիկների համար, այնպես էլ տղաների համար նախատեսված ծրագրային հատվածը։ Այն կրում է «Gulli Good» անվանումը և լի է հետաքրքրաշարժ արկածային սերիալներով ու մուլտսերիալներով, ինչպիսիք են, օրինակ՝ «Հզոր ռեյնջերները», «Սոնիկ Բումը», «Սպորտային թիմը», «Փողոցային ֆուտբոլի էքստրիմը»։