Օլիմպիական հավաքականի մարզիկների վերջին խումբը մեկնեց Ռիո դե Ժանեյրո
12/08/2016
Ucom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի վերջին խումբն ուղևորվեց դեպի այս տարվա օլիմպիական մայրաքաղաք՝ Ռիո դե Ժանեյրո։
31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ ըմբիշներ՝ Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանը, Միհրան Հարությունյանը ուղևորվել են Երևան-Դոհա-Ռիո դե Ժանեյրո չվերթով: Ըմբիշների թիմի գլխավոր մարզիչն է Լևոն Ջուլֆալակյանը, երկրորդ մարզիչն է՝ Էդուարդ Սահակյանը, նաև՝ Սամվել Գևորգյանը։
Ըմբշամարտիկներին ճանապարհելու էին եկել նրանց հարազատները և բարեկամները:
«Ռիո մեկնող ըմբիշներին տոկունություն ենք մաղթում և մեծ սպասումներ ունենք նրանցից», - նշել է Ucom ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցման բաժնի ղեկավար՝ Աշոտ Բարսեղյանը։