Ucom-ը շնորհակալագիր է ստացել ՀՊՏՀ-ից

Ucom-ը շնորհակալագիր է ստացել ՀՊՏՀ-ից

01/07/2016

Հունիսի 28-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հրաժեշտ տվեց իր այս տարվա շուրջ 2000 շրջանավարտներին: Ամենամյա հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ՝ Հովիկ Աբրահամյանը և ՀՀԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Ավարտական հանդիսավոր արարողության ընթացքում 2015-1016 ուսումնական տարում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ ակտիվ համագործակցության և տնտեսագետ կադրերի պատրաստմանն աջակցելու համար շնորհակալագրի արժանացավ նաև Ucom ընկերությունը: 

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: