Ucom-ն ազդարարում է հայկական ու միջազգային հեռուստատեսային արտադրանքի պատասխանատուների համաժողովի մեկնարկը
20/06/2016
Արդեն երկրորդ անգամն է, որ Ucom ընկերության նախաձեռնությամբ՝ «Համագործակցության կոնֆերանս 2016» եռօրյա համաժողովի շրջանակներում ս.թ. հունիսի 19-21-ը, Ծաղկաձորում մեկնարկել է հեռուստատեսային արտադրանքի և բովանդակության միջազգային մասնագետների հանդիպումը:
Համաժողովի նպատակն է նպաստել հայաստանյան ու միջազգային հեռուստաբովանդակության մատակարարների շարունակական գործակցությանը և փորձի փոխանակմանը: Այս տարի հեռուստատեսային արտադրանքի տեղի մասնագետները կքննարկեն ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները, պահանջարկն ու հնարավորությունները միջազգային այնպիսի հեռուստաալիքների բովանդակության համար պատասխանատու ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են՝ Discovery Channels, Euronews, National Geographic, Nat Geo Wild, Bridge TV, Rusong TV, Russian Travel Guide, ТВЦ International հեռուստաալիքները: Երեք օրերի ընթացքում մտքերի փոխանակմանը կմասնակցեն նաև ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և այլ պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչները:
«Անալոգային հեռուստատեսությունն արդեն պատմություն է, իսկ թվայինը՝ նոր հնարավորություններ ընձեռող և անընդհատ կատարելագործվող տեխնոլոգիական լուծում: Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց խիստ կարևոր է, որ զարգացում ապրի նաև հեռուստատեսային բովանդակությունը: Համաժողովը թույլ է տալիս քննարկելու բովանդակության հետ կապված ցուցադրման իրավունքի, ծավալի, ձևաչափերի և նմանատիպ այլ հարցեր », - ասել է ընկերության զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը: