Ի գիտություն

Ի գիտություն

13/06/2016

Սիրելի բաժանորդնե՛ր,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ համաձայն «Հայաստանի Հանրային հեռուստաընկերության» կողմից «Ucom» ընկերությանն ուղարկված նամակի՝ Հայաստանի հանրապետության ողջ տարածքով UEFA EURO 2016-ի բոլոր խաղերի ցուցադրման բացառիկ իրավունքը պատկանում է «Առաջին ալիքին»։ Վերոնշյալ նամակում մեզ տրամադրվել է նաև այդ մասին վկայող փաստաթղթի պատճենը։  

Ելնելով նշված փաստից, պետք է նշենք, որ UEFA EURO 2016-ի խաղերը հասանելի չեն լինի մեր ընկերության կողմից տրամադրվող այլ հեռուստաալիքների միջոցով, ինչի համար հայցում ենք բոլորիդ ներողամտությունը։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: