Աշխատանքային հանդիպում Ucom-ի և ԱԻՆ-ի միջև

Աշխատանքային հանդիպում Ucom-ի և ԱԻՆ-ի միջև

25/05/2016

Այսօր Ucom ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել  ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանի հետ: Հանդիպման ընթացքում երկու կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչները քննարկել են համագործակցության վերաբերյալ որոշ հարցեր, այդ թվում՝ մայիսի 18-ին գրանցված կապի խնդիրները և որոշ համայնքներում հակակարկտային   կայանների ուշացումով գործելու կամ չգործելու պատճառներն ու նման ֆորս-մաժորային  իրավիճակների  կանխարգելման  կամ այդ պայմաններում բջջային հաղորդագրությունների փոխանցման այլընտրանքային հնարավորությունները:    

Կողմերը վերահաստատել են հետագա գործնական համագործակցության պատրաստակամությունը և պայմանավորվել են նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական:   

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը  շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել է, որ կարևորում է Ucom ընկերության, ինչպես նաև մյուս բջջային օպերատորների հետ համագործակցությունը՝ հակակարկտային ներգործության համակարգերի աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում:

Ucom ընկերության մարքեթինգի և  հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ԱԻՆ հիդրոմետ ծառայությանը տրամադրել խորհրդատվություն՝ հակակարկտային ներգործության համակարգերի աշխատանքի սկզբունքները արդիականացնելու, կապի այլընտրանքային հնարավոր տարբերակներ գտնելու և այլ տեխնիկական օժանդակություն տրամադրելու գործում:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: