Կայացավ Big Data մրցույթ-հեքեթոնը
16/05/2016
Առաջին անգամ Հայաստանում կայացավ տվյալների կառավարման գիտության ArmBigData մրցույթ-հեքեթոնը: Ucom-ը, հավատարիմ լինելով իր սկզբունքին, աջակից եղավ նաև այս նորարար գաղափարին:
Միջոցառմանը մասնակցեցին տասնյակից ավել կայացած ընկերություններ և մասնագետներ տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտահետազոտական ոլորտներից, ովքեր տրամադրված տվյալների բազաների օգնությամբ առաջարկեցին լուծումներ հանրային ոլորտի կարևորագույն խնդիրների լուծման համար:
18 ժամ տևած հեքեթոնի արդյունքում հաղթող ճանաչվեց PicsArt-ի թիմը: Երկրորդ տեղում հայտնվեց «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի թիմը, իսկ երրորդ տեղում՝ ԹՈՒՄՈ-ն ներկայացնող թիմը: Շնորհավորում ենք բոլոր թիմերին և մաղթում հաջողություններ: