Յուքոմ և Օրանժ Արմենիա ընկերությունների վերակազմակերպումն ավարտվել է

Յուքոմ և Օրանժ Արմենիա ընկերությունների վերակազմակերպումն ավարտվել է

10/04/2016

2016թ. մարտի 31-ին ավարտվել է Օրանժ Արմենիա և Յուքոմ ընկերությունների վերակազմակերպումը:  Օրանժ Արմենիա ընկերությունը միացել է Յուքոմ ընկերությանը և դադարել է գործել որպես առանձին իրավաբանական անձ: Յուքոմ ընկերությունը 2016թ. ապրիլի 1-ից հանդիսանում է Օրանժ Արմենիայի բոլոր իրավունքների և պարտավորությունների իրավահաջորդը: Միասնական ընկերության տվյալներն են. 

Լրիվ անվանում՝ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Կրճատ անվանում՝ «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ

ՀՎՀՀ՝ 00024873

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Օրանժ Արմենիայի բիլինգային հասցեի* և բանկային վավերապայմանների փոփոխություն տեղի չի ունեցել:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Յուքոմ ընկերություն info@ucom.am էլեկտրոնային հասցեով կամ այցելել Յուքոմ ընկերության ցանկացած սպասարկման սրահ:

 


 

*հաշիվների դուրսգրման հասցե

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: