Ինչպե՞ս կարող եմ համարս տեղափոխել Ucom
Ձեր համարը Ucom տեղափոխելու համար անհրաժեշտ է պարզապես լրացնել առցանց դիմում հայտը և սպասել Ucom մասնագետի արձագանքին: Դիմումն լրացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ՝ համարի տեղափոխման կարգին ծանոթացնելու համար: Դիմումը կարելի է լրացնել նաև Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոնում՝ ներկայացնելով անձը հաստատող վավերական փաստաթուղթ։ Դիմումը լրացնելուց հետո, մնացածը կանեն մեր մասնագետները:
Արդյոք պե՞տք է տեղեկացնեմ իմ ներկայիս օպերատորին համարս տեղափոխելու մասին
Ձեր ներկայիս օպերատորին տեղեկացնելու անհրաժեշտություն չկա: Մեր մասնագետները, ընդունված կանոնակարգի համաձայն, Ձեր օպերատորի հետ կկազմակերպեն համարի տեղափոխման գործընթացը:
Որքա՞ն կտևի համարիս տեղափոխումը Ucom-ի ցանց
Սովորաբար համարի տեղափոխումը տևում է 1-3 աշխատանքային օր կամ համարի տեղափոխման դիմումում նշված՝ Ձեր կողմից ընտրած ժամկետում, որը չի կարող 3 աշխատանքային օրից պակաս լինել : Համարի տեղափոխման դիմումը Ucom-ի սպասարկման կենտրոններից մեկում լրացնելուց հետո Ձեզ կտրամադրվի նոր Ucom SIM քարտ ժամանակավոր համարով, որի վրա համարի տեղափոխման գործընթացի հաջող ավարտից հետո կակտիվանա Ձեր մշտական համարը: Մինչ այդ կարող եք օգտագործել նաև Ձեր ներկայիս օպերատորի SIM քարտը:
Քանի՞ անգամ և ինչ հաճախականությամբ կարող եմ տեղափոխել համարս
Յուրաքանչյուր համար կարող եք տեղափոխել 12 ամսվա ընթացքում առավելագույնը 2 անգամ:
Քանի՞ համար կարող եմ տեղափոխել
Տեղափոխվող համարների քանակը անսահմանափակ է: Դուք կարող եք տեղափոխել Ձեր անունով գրանցված ցանկացած քանակությամբ համարներ:
Որքա՞ն պետք է վճարեմ համարս տեղափոխելու դիմաց
Համարը Ucom-ի ցանց տեղափոխելն անվճար է:
Իմ նախկին օպերատորի ծառայություններից օգտվող ընկերներս ինչպե՞ս կարող են տեղեկանալ, որ ես փոխել եմ օպերատորիս
Ձեզ զանգահարելիս նրանք կլսեն ձայնային ազդանշան, որի միջոցով կտեղեկանան, որ զանգահարում են այլ օպերատորի բաժանորդի: Ձայնային ազդանշանը կանհետանա, եթե նրանք նույնպես դառնան Ucom բաժանորդ: Ցանկության դեպքում զանգ կատարողները կարող են անջատել այդ ձայնային ազդանշանը` հավաքելով *149#: Բացի դրանից, Դուք կարող եք նախապես ստուգել, թե արդյոք համարը, որին զանգահարում եք Ձեր ցանցում է, թե ոչ, հավաքելով *148# հեռախոսահամար հրահանգը:
Համարն այլ ցանց տեղափոխելուց հետո կարո՞ղ եմ արդյոք շարունակել օգտվել նախկին սակագնային պլաններից և ծառայություններից
Համարի տեղափոխման գործընթացի հաջող ավարտի պահից Դուք դադարում եք լինել Ձեր նախկին օպերատորի բաժանորդ, և Ձեր նախկին օպերատորի կողմից մատուցվող բոլոր սակագնային պլաններն ու ծառայությունները դադարեցվում են: Փոխարենը` Դուք կկարողանաք ընտրել Ucom-ի գրավիչ և բազմազան սակագնային պլաններից ու ծառայություններից ամենահարմարը:
Կարո՞ղ եմ արդյոք համարս տեղափոխելուց հետո օգտագործել հաշվին առկա դրական մնացորդը։
Եթե Ձեր ներկա համարի հաշվին կա մնացորդ, համարի տեղափոխման դեպքում այն չի փոխանցվում Ձեր նոր Ucom հաշվին:
Կարո՞ղ է արդյոք իմ ներկայիս օպերատորը մերժել համարիս տեղափոխման դիմումը
Համարի տեղափոխման դիմումը կարող է մերժվել, եթե
- համարը գրանցված չէ Ձեր անունով,
- տեղափոխման դիմումում նշված համարը գոյություն չունի
- ընթացքի մեջ է ավելի վաղ ներկայացված դիմում,
- վերջին 12 ամսվա ընթացքում համարը 2 անգամ տեղափոխվել է,
- անհատական տվյալներում առկա են որոշ անհամապատասխանություններ:
Մերժման դեպքում Դուք կստանաք կարճ հաղորդագրություն, որում նշված կլինի դիմումի մերժման պատճառը: Նման դեպքերում Ucom-ի մասնագետները, հաշվի առնելով մերժման հիմքերը, Ձեր անունից կներկայացնեն համարի տեղափոխման նոր դիմում, եթե Դուք այդպիսի լիազորություն տվել եք, կամ կօգնեն Ձեզ ներկայացնել համարի տեղափոխման նոր դիմում:
Համարս տեղափոխելուց հետո կպահպանվե՞ն արդյոք SIM քարտիս վրա եղած տվյալները
Ձեր համարը Ucom տեղափոխելիս Դուք կստանաք նոր SIM քարտ, որով կփոխարինեք Ձեր հին քարտը, երբ համարի տեղափոխման գործընթացը հաջողությամբ ավարտվի: Մեր սպասարկման կենտրոններում մենք կօգնենք Ձեզ հին քարտի վրա պահպանված տեղեկատվությունը տեղափոխել նորի վրա (Այս ծառայությունը հասանելի է Հյուսիսային պողոտայի սպասարկման կենտրոնում):
Կարո՞ղ եմ արդյոք տեղափոխել համարս, եթե դեռ չեմ մարել իմ ներկայիս օպերատորի նկատմամբ ունեցած պարտքերս
Այո՛, համարը կարող եք տեղափոխել անկախ նրանից` պարտք ունեք, թե ոչ: Սակայն, համարի տեղափոխման դեպքում Ձեր նախորդ օպերատորի հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունները չեն դադարում, և Դուք պետք է կատարեք դրանք` բացասական իրավական հետևանքներից խուսափելու համար:
Կարո՞ղ եմ արդյոք չեղարկել համարի տեղափոխման իմ ներկայացրած դիմումը։
Համարի տեղափոխման դիմումը կկարողանաք չեղարկել՝ այցելելով Ucom-ի սպասարկման կենտրոն համապատասխան ժամկետի ընթացքում․
- Եթե Ձեր համարը պետք է տեղափոխվի 3 աշխատանքային օրվա ընթացքում, ապա դիմումը կկարողանաք չեղարկել մինչև դիմումը ներկայացնելու օրվա ժամը 18:00։
- Եթե Ձեր դիմումը լրացրել է նշված վայրում ակտիվ վաճառքի մասնագետը, ապա դիմումը կարող եք չեղարկել մինչև այն լրացնելու օրվան հաջորդող օրվա ժամը 18:00։
- Եթե դիմումում ընտրել եք համարի տեղափոխման ավելի ուշ ժամկետ, ապա կարող եք այն հետ վերցնել տեղափոխման օրվան նախորդող վերջին աշխատանքային օրվա ժամը 18:00: