Գործարար Էթիկան, ազնիվ ու թափանցիկ գործելակերպը մեր ինքնության հիմքն են։
Հարգանքը, ազնիվ և արդար մրցակցությունը, անհանդուրժողականությունը կաշառակերության և կոռուպցիայի նկատմամբ այն հիմնարար սկզբունքներն են, որոնցով առաջնորդվում ենք մեր ամենօրյա աշխատանքում և որոնք ընկած են մեր՝ բոլոր հաճախորդների, գործընկերների, բաժնետերերի ու միմյանց հետ փոխհարաբերությունների ու գործակցության հիմքում։ Ու քանի դեռ «Յուքոմը» շարունակում է փոխակերպել հաղորդակցության և տեխնոլոգիաների աշխարհը մեր երկրում, էթիկայի և ազնվության վրա հիմնված բիզնես վարելու մեր հանձնառությունն անփոփոխ է, իսկ հետադարձ կապի ապահովումը՝ կարևոր։
Գործարար վարքի և էթիկայի, ՀՀ օրենսդրության` հավանական և կատարված խախտումների, կոռուպցիայի և խարդախության կամ ընկերության գործունեության ոլորտին վերաբերող այլ խախտումների մասին հաղորդագրությունները կարող եք ուղղել «Յուքոմ» ՓԲԸ «Թեժ գծի» hotline@ucom.am էլեկտրոնային հասցեով։
Դիմումներն ընդունելիս և դիտարկելիս Ընկերությունը երաշխավորում է դիմողների անձնական տվյալների գաղտնիությունը և չբացահայտումը: Ընկերությունը պարտավորվում է թույլ չտալ պատասխան գործողություններ` խախտումների մասին հաղորդող բարեխիղճ անձանց նկատմամբ: Միաժամանակ, խնդրում ենք հիշել, որ սուտ մատնություն, զրպարտանք, հերյուրանք, կանխամտածված կերպով մոլորեցնող տեղեկություններ պարունակող հաղորդագրություններն անընդունելի են, իսկ դրանց ընթացքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։