Լինելով հայկական ընկերություն՝ Ucom-ը միշտ կարևորել է կորպորատիվ պատասխանատվության և բարեգործության գաղափարները՝ միջոցներ ներդնելով մեր երկրի տարբեր ոլորտների զարգացման մեջ:
Շարունակելով մեր գործն ու առաքելությունը, ինչպես նաև կարևորելով և պահպանելով Orange Հիմնադրամի ծավալած գործունեությունը՝ 2016 թվականին հիմնվեց Ucom Հիմնադրամը՝ որպես Ucom ընկերության բարեգործական և մարդասիրական ծրագրերի իրականացնող հիմնական կառույց:
Հիմնադրամի առաքելությունն է օգնել մեր հասարակության խոցելի խմբերին, բարելավել մարդկանց կյանքը՝ ստեղծելով նրանց համար կայուն եկամտի աղբյուրներ, վերամիավորել ընտանիքներ, աջակցել կայուն և ապահով հասարակության ձևավորմանը, կրթել առողջ և զարգացած սերունդ և ստեղծել հետագա զարգացման հնարավորություններ:
Ucom Հիմնադրամը աջակցում է բարեգործական ծրագրերի իրականացմանն առողջապահության, կրթության և մշկութային ոլորտներում: