5G-ն նոր սերնդի բջջային ցանց է, որի նպատակն է ապահովել ավելի բարձր արագություն և հուսալի կապ Ucom բաժանորդների համար։
5G-ն բացում է նոր հորիզոններ բիզնեսների և բաժանորդների համար Հայաստանի Հանրապետությունում ու ամբողջ աշխարհում, ապահովելով ավելի բարդ և ինտերակտիվ լուծումներ, որոնք կարող են խթանել նորարարությունը, թվային տեխնոլոգիաների զարգացումը։
Ո՞ւմ է 5G-ն հասանելի
5G սերնդի ինտերնետից կարող են օգտվել Ucom-ի շարժական կապի կանխավճարային, հետվճարային և կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները, (օրինակ, Next Level, Level Up, Unity և այլն) ովքեր ունեն 5G ցանցի հետ համատեղելի, Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոն (բացառությամբ Samsung սմարթֆոնների):
Այս պահին նոր տեխնոլոգիան շարժական ինտերնետի սակագնային պլաններին դեռ հասանելի չէ (uGo, uHome և այլն)։
Որտե՞ղ է 5G-ն հասանելի
Ucom-ի 5G-ն ցանցն արդեն հասանելի է Ծաղկաձորում, Չարենցավանում, Դիլիջանում, Գյումրիում, Արթիկում, Սպիտակում, Ստեփանավանում, Վանաձորում, Ախթալայում, Բերդում, Իջևանում, Մարալիկում, Մարտունիում, Սևանում, Սիսիանում, Տաշիրում, Թումանյանում, Ալավերդիում, Ջերմուկում և Ապարանում։
Ինչպե՞ս միանալ 5G ցանցին iOS օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնով
5G ցանցին միանալու համար անհրաժեշտ է փոխել սմարթֆոնի որոշ կարգավորումներ՝ հետևելով ներկայացված քայլերի հաջորդականությանը.
- մուտք գործեք հեռախոսի կարգավորումների (Settings) բաժին,
- ընտրեք շարժական կապի (Cellular) տարբերակը,
- անցեք տվյալների պարամետրերի (Cellular Data options) դաշտ,
- ձայն և տվյալներ (Voice & Data) հատվածում միացրեք 5G On կամ 5G Auto տարբերակը,
- վերագործարկեք (restart) Ձեր սմարթֆոնը (անհրաժեշտության դեպքում):
Եթե ճշգրտորեն կատարել եք վերը նշված քայլերը, ապա արդեն օգտագործում եք 5G շարժական ցանցի հնարավորությունները:
Պետք է նկատի ունենալ, որ ցանցի կարգավորումները կարող են փոքր-ինչ տարբերվել՝ կախված սմարթֆոնի մոդելից։
5G հասանելի է Apple սմարթֆոնների համար 16.4 IOS տարբերակից սկսած։
Ինչպե՞ս միանալ 5G ցանցին Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսով
Ucom 5G ցանցին միանալու համար անհրաժեշտ է սմարթֆոնի որոշ կարգավորումներ՝ հետևելով ներկայացված քայլերի հաջորդականությանը.
- մուտք գործեք հեռախոսի կարգավորումների (Settings) բաժին,
- ընտրեք միացումներ (Connections) կամ կապ և ինտերնետ (Network & Internet) տարբերակը (կախված սմարթֆոնի մոդելից),
- անցեք շարժական ցանցեր (Mobile Network) դաշտ,
- ցանցի Ռեժիմ հատվածում (Network Mode) կամ ցանկալի ցանցի տեսակ (Preferred Network Type) ընտրեք 5G տարբերակը,
- վերագործարկեք (restart) Ձեր սմարթֆոնը (անհրաժեշտության դեպքում)։
Եթե ճշգրտորեն կատարել եք վերը նշված քայլերը, ապա արդեն օգտագործում եք 5G շարժական ցանցի հնարավորությունները:
Պետք է նկատի ունենալ, որ ցանցի կարգավորումները կարող են փոքր-ինչ տարբերվել՝ կախված սմարթֆոնի մոդելից։
Ucom-ը ներկայացրել է հաճախականության բաժնի կրկնապատկումով 5G ՝ օգտագործելով ոչ ինքնավար տեղակայման մեթոդոլոգիա, որը հայտնի է որպես Release 15, 3GPP:
Ոչ ինքնավար տեղակայման մեթոդոլոգիա նշանակում է, որ 5G տեխնոլոգիան օգտագործում է 4G ցանցի ենթակառուցվածքը։
Ոչ ինքնավար 5G-ն ռադիո հասանելիության ցանց է որն աշխատում է օգտագործելով 4G LTE հիմնական կայանը, որը հայտնի է որպես “Evolved Packet Core (EPC)”: Ոչ ինքնավար մոդելը ներառում է և՛ 4G, և՛ 5G բազային կայան, սակայն 4G բազային կայանը գերակա է: Քանի որ 5G կառավարման հարթությունը խարսխված է EPC-ին, ռադիոհաճախականության ազդանշաններն ուղարկվում են առաջնային 4G բազային կայան:
Հիշեցում։ Ինչպես բոլոր բջջային տեխնոլոգիաներում այնպես էլ 5G (NSA)-ում արագությունները կարող են տատանվել ռադիո միջավայրից և տվյալ տեղանքում միաժամանակ օգտագործողների քանակից կախված։ Խիտ բնակեցված տեղանքներում, ծանրաբեռնված կայանների շրջակայքում, սպասարկող բազային կայաններից մեծ հեռավորությունների վրա ներբեռնման և վերբեռնման արագությունները կարող են լինել օգտագործվող սարքավորման առավելագույն թողունակությունից ցածր։