Եթե Ձեր ընկերության գրասենյակները տարածված են Հայաստանի տարբեր բնակավայրերում կամ միևնույն քաղաքի տարբեր հատվածներում և Ձեր աշխատակիցներին անհրաժեշտ է որակյալ հեռախոսակապ ինչպես գրասենյակներում, այնպես էլ դրսում, ապա այս առաջարկը հենց Ձեզ համար է: V-Office-ի շնորհիվ Դուք կարող եք կազմակերպել Ձեր ընկերության կորպորատիվ հեռախոսակապը ֆիքսված և/կամ շարժական կապի գլխավոր համարների ներքո՝ ընդգրկելով համապատասխանաբար ֆիքսված կամ շարժական կապի հեռախոսագծեր: V-Office-ի միջոցով Դուք լիովին օգտվում եք ավտոմատ հեռախոսային կայանի հիմնական հնարավորություններից՝ առանց թանկարժեք սարքավորումների ներդրման: V-Office-ի շնորհիվ Դուք կարող եք ունենալ լիարժեք կորպորատիվ հեռախոսակապ նույնիսկ այն վայրերում, որտեղ գոյություն չունի կամ թերի է գործում կապի ենթակառուցվածքը:
Ծառայությունների առավելությունները
1
|
Հնարավորություն միավորելու ընկերության հեռախոսագծերը համապատասխանաբար ֆիքսված և/կամ շարժականա կապի գլխավոր համարների ներքո:
|
2
|
Ձեր ընտրած գլխավոր համարին կցված ձայնային մենյուի (IVR) կամ քարտուղարի միջոցով մուտքային զանգերը համապատասխան աշխատակցին կարճ համարով ուղղորդելու հնարավորություն
|
3
|
Բոլոր հեռախոսագծերի միջև կարճ համարներով զանգեր կատարելու հնարավորություն
|
4
|
Հեռախոսագծերը և ծառայություններն ավելացնելու և պակասացնելու ճկունություն
|
5
|
Հատուկ Վեբ-ինտերֆեյսի՝ http://v-office.ucom.am միջոցով Ձեր գրասենյակի հեռախոսագծերի հեշտ և օպերատիվ կառավարման և վերահսկման հնարավորություն (ծառայությունների ակտիվացում, զանգերի ձայնագրություն և զանգերի վերծանման առցանց հնարավորություն ցանկացած պահի)
|
6
|
Վճարումներ միայն օգտագործվող հեռախոսագծերի և ակտիվացված ծառայությունների համար
|