Ինչպե՞ս ձեռք բերել սարքավորումներ Ձեր բիզնեսի համար, անգամ եթե այս պահին չունեք բավարար գումար դրանք գնելու համար։
UcomLease-ի միջոցով Դուք կարող եք ձեռք բերել MacBook-եր Ucom-ի և Armenian Leasing Company-ի հետ համագործակցության շրջանակներում, և ամբողջական վճարման փոխարեն կատարել ամսական մարումներ։ Կարճ ասած՝ ստանալ հիմա , վճարել ժամանակի ընթացքում։Սարքավորման համար երաշխավորված սեփականության իրավունքը կփոխանցվի Ձեզ վերջին վճարումը կատարելուց հետո:
Ինչո՞վ է UcomLease-ը տարբերվում վարկավորումից`
- UcomLease-ի դեպքում Դուք ստիպված չեք լինի վճարել բարձր տոկոսներ, որոնք արդյունքում կհավասարվեն կամ կգերազանցեն սարքավորումների գինը։
- UcomLease -ը նպատակային ֆինանսավորում է, որը հնարավորություն է տալիս լիզինգով ձեռք բերել Macbook-եր՝ առանց լրացուցիչ գրավադրման, լիզինգի առարկայի օգտագործման իրական ժամկետին համապատասխան և հատուկ գնային առաջարկով:
Ի՞նչ պայմաններով կարող եք օգտվել UcomLease-ից՝
Հասանելի սարքավորումներ
|
Macbook
|
Նվազագույն գին
|
500 000 Դ
|
Մարման ժամկետ |
6-24 ամիս |
Արժույթ |
ՀՀ դրամ |
Կանխավճար |
Սկսած 20%-ից |
Տարեկան փաստացի տոկոսադրույք սուբսիդավորման դեպքում |
6,81% - 7,67% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք առանց սուբսիդավորման |
17,95% - 18,8% |
Լիզինգի միանվագ միջնորդավճար |
0%-1% |
Հայտի ուսումնասիրության ժամկետ |
3 աշխատանքային օր |
Լիզինգի առարկայի ապահովագրություն |
պարտադիր |