VPS-ը ամպային տեխնոլոգիաները մեկ ընդհանուր տարածքում գործող սերվերների համախումբ է, որի միջոցով վերջնական օգտատերը ստանում է հաշվողական ռեսուրսներ Ucom-ի VPS վեբ ինտերֆեյսի շնորհիվ Դուք կարող եք ունենալ հետևյալ ցանցային հնարավորությունները.
- ինքնուրույն ստեղծել սերվերներ
- ընտրել և գործածել տարբեր օպերացիոն համակարգեր
- կազմակերպել սեփական ցանցային ենթակառուցվածքը
VPS-ի շրջանակում հասանելի է միայն IaaS ծառայությունը: IaaS-ի հետ հնարավոր է ստեղծել լիովին անկախ ենթակառուցվածք, որը բաղկացած է վիրտուալ սերվերներից և ցանցային բաղադրիչներից:
Սպասարկող սարքերի հարցում ևս կա ընտրության ճկուն հնարավորություն: Դուք կարող եք ընտրել պրոցեսորի միջուկների քանակը, դրա տակտային հաճախականությունը, ինչպես նաև՝ օպերատիվ հիշողության և սկավառակային ծավալները:
Սերվերների միացումը կոնֆիգուրացնելիս Դուք կարող եք սերվերի վրա տեղակայել «իրական» IP հասցեներ (հրապարակային IP հասցեներ) կամ ստեղծել սեփական ցանցային ենթակառուցվածք: Վերջինս կունենա վիրտուալ երթուղիչներ և VPN միացման հնարավորություն: Կարևոր է նշել, որ վիրտուալ երթուղիչների հետևում տեղակայված սերվերներն ապահովագրված են արտաքին հարձակումներից (Firewall):
Մատուցվող ծառայությունների հուսալիությունը
Տրամադրվող վիրտուալ սերվերները (մասնավոր վիրտուալ սերվեր՝ UCI - Ucom Cloud Instance) տեղակայված են այնպիսի ֆիզիկական հարթակների վրա, որոնք ունեն՝
- սնուցման լրացուցիչ աղբյուրներ
- բարձր արտադրողականություն
- արդյունավետ տեղաբաշխված ցանցային միացումներ:
- VPS ծառայության գնային առաջարկները կարող եք տեսնել այստեղ: