Ընդհանուր հոսթինգը ծառայություն է, որի միջոցով ստեղծում են վեբ կայքեր՝ դրանք տեղակայելով առցանց սերվերների վրա: Այս հոսթինգի պարագայում բազմաթիվ վեբ կայքեր սպասարկվում են մեկ սերվերի կողմից: Փոքրամասշտաբ նախագծերի իրականացման համար սա ամենաարդյունավետ հոսթինգի տեսակն է:
Ընդհանուր հոսթինգի ժամանակ հասանելի են հետեևյալ տեխնոլոգիաները.
- Apache/NGINX
- MySQL տվյալների բազայի սերվեր
- PHP
- Server Side Includes (SSI):
Ընդհանուր հոսթինգից օգտվելու դեպքում հասանելի են ծառայությունների հետևյալ տեսակները.
Վեբ հոսթինգ, որի միջոցով կարող եք տեղակայել վեբ կայքերը սերվերի վրա և ունենալ դրանց կառավարման հնարավորություն:
Փոստային ծառայություն, որը
- զուրկ է գովազդային պաստառներից
- ունի սպամ-նամակներից որոշակի պաշտպանվածություն
- ունի մեկ կամ մի քանի դոմենային անվանում
- աշխատում է առավել տարածված արձանագրություններով (SMTP, IMAP, Pop3)
- ապահովում է մասնավոր փոստային համակարգի աշխատանքը
DNS ծառայություն, որը տրամադրում է դոմենային անվանումների գրանցման և պահպանման համակարգ:
Արխիվացում/Վերականգնում ծառայություն, որի միջոցով հնարավոր է արխիվացնել և վերականգնել Ձեր ֆայլերը:
Գրանցամատյանների վերլուծություն, որի շնորհիվ համակարգվում և վերլուծվում է կայքի այցելությունների վիճակագրությունը:
Ընդհանուր հոսթինգի կամ վիրտուալ հոսթինգի առավելությունները.
Վիրտուալ հոսթինգից օգտվելիս կարող եք խնայել զգալի գումար, քանի որ այս դեպքում պրովայդերն է կազմակերպում թանկարժեք սերվերային սարքավորումների շուրջօրյա սպասարկումը: Բացի այդ, նա պատասխանատու է նաև ծրագրային ապահովման կարգաբերման, դրա կանոնավոր թարմացման, ինչպես նաև համացանցի հետ մշտական կապն ապահովելու համար:
Հոսթինգի հետ աշխատանքը չի նախատեսում հատուկ հմտությունների առկայություն: Հոսթինգի կառավարումն իրականացվում է բազմալեզու ինտերֆեյսով հարմարավետ վահանակի շնորհիվ:
Ինտերֆեյսն ունի հետևյալ հնարավորությունները՝
- FTP արձանագրության միջոցով տվյալների փոխանակում
- կայք այցելությունների վիճակագրության պատկերում
- էլեկտրոնային փոստի և DNS ծառայության կոնֆիգուրացում:
Ընդհանուր հոսթինգի կամ վիրտուալ հոսթինգի միջոցով դուք չեք կարող ինքնուրույն տեղադրել կամ փոխել ծրագրային ապահովումը: Ֆիզիկական ռեսուրսները (օպերատիվ հիշողություն, պրոցեսոր) տեղաբաշխվում են մի քանի հաճախորդների միջև: Դուք միանձնյա չեք տնօրինում սերվերի բոլոր ֆիզիկական ռեսուրսները, ինչպես օրինակ՝ առանձնացված սերվերի (VPS) դեպքում:
Ընդհանուր կամ վիրտուալ հոսթինգից օգտվելիս Դուք կառավարում եք Ձեզ հասանելի ծառայությունները հատուկ վեբ վահանակների միջոցով: Ucom-ը տրամադրում է երկու տարբեր պլատֆորմներ, համապատասխանաբար, cPanel և ISP Manager կառավարման վահանակներով:
Ընդհանուր հոսթնգի ծառայության գնային առաջարկները կարող եք տեսնել այստեղ: