Հոսթինգ ծառայության միջոցով Դուք կարող եք Ձեր նախընտրած բովանդակությունը (քոնթենտը) տեղադրել համացանցում: Գոյություն ունեն հոսթինգ ծառայության բազմաթիվ տեսակներ և մատուցման ձևեր: Որպես կանոն, երբ խոսքը գնում է հոսթինգի մասին, ապա ենթադրվում է վեբ-հոսթինգը:
Այլ կերպ ասած, եթե Դուք ունեք որոշակի նյութեր, որոնք ցանկանում եք տեղակայել համացանցում, այնուհետև ազատորեն կառավարել դրանց հասանելիությունն այլ անձանց համար, ապա հոսթինգ ծառայությունը հենց Ձեզ համար է: Այս ծառայությունը երաշխավորում է Ձեր տվյալների անվտանգությունն ու ապահովությունը:
Առավել հաճախ հոսթինգը, որպես վճարովի ծառայություն, տրամադրվում է պրովայդերի կողմից: Նման դեպքերում պրովայդերը տեղակայում է Ձեր տվյալներն իր սերվերների վրա՝ ապահովելով դրանց առցանց հասանելիությունը:
Առցանց հասանելիությունը հիմնականում դրսևորվում է ինտերնետային էջի տեսքով, որն իր մեջ պարունակում է Ձեր տրամադրած բովանդակությունը: Հասանելիությունը կարող է ապահովվել նաև ֆայլերի պահոցի, փոստային և DNS ծառայությունների, առանձնացված վիրտուալ կամ ֆիզիկական սերվերների և այլնի միջոցով:
Ucom ընկերությունը մատուցում է հետևյալ հոսթինգ ծառայությունները՝
Ընդհանուր հոսթինգ
Ամպային հոսթինգ
Համատեղակայում
Ucom ընկերության մատուցած հոսթինգ ծառայություններին և դրանց գնային առաջարկներին կարող եք ծանոթանալ այստեղ: