Բաժանորդագրվե՛ք նոր՝ WiFiaaS ծառայությանը (Wi-Fi as a Service կամ Wi-Fi որպես ծառայություն) և ստացե՛ք կայուն Wi-Fi ծածկույթ, անվտանգ, արագ և որակյալ կապ, ինչպես նաև հարթակ գովազդի համար։
WiFiaaS ծառայությունների փաթեթը ներառում է՝
- տեղազննում և WiFi ցանցի նախագծում
- մոնտաժային աշխատանքների իրականացում, ցանցի նախնական կարգավորում
- ցանցի օպտիմալացում՝ պարամետրերի համապատասխան փոփոխությամբ
- գովազդի տեղադրում
- ցանցի հեռավար կառավարում, որակի վերահսկում
- երաշխիքային սպասարկում պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում
- հատուկ Ձեզ համար նախատեսված վեբ ինտերֆեյս (web interface)՝ վիճակագրական տվյալների, օգտվողների քանակի և այլ տեղեկատվություն ստանալու համար
- «Բարի գալուստ» (Welcome page) էջի ստեղծում և թարմացում յուրաքանչյուր ամիս, ըստ պահանջի:
Այս ծառայությունից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր ունեն ինտերնետ հասանելիություն:
Ծառայության սակագները`
Ծառայություն
|
Ամսավճար |
WiFiaaS
Տեխնիկական սպասարկում յուրաքանչյուր սարքի համար (WiFi AP, UniFi AC Mesh, UniFi Access point FlexHD, UniFi 6 Long-Range, Unifi 6 Pro երթուղիչ (router) կամ այլ սարքեր)
|
5000 դրամ |
WiFiaaS
Տեխնիկական սպասարկում յուրաքանչյուր սարքի համար (WiFi AP, երթուղիչ (router) կամ այլ սարքեր)
|
3000 դրամ |
Հաճախորդի սեփական սարքավորման սպասարկում (3 և ավելի)
(ցանկացած ոչ EOL* Unify սարքավորում)
|
1000 դրամ |
WiFiaaS Ads
Գովազդի հարթակ WiFi ցանցին միանալու դեպքում
|
Պայմանագրային** |
* EOL : End Of Life, Ubiquiti-ի կողմից այլևս չսպասարկվող սարքավորում
WiFiaaS ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է պարզապես դիմում ներկայացնել Ucom, որի համաձայն էլ մենք կկառուցենք WiFi ցանցը և կհանձնենք այն շահագործման: Յուրաքանչյուր սարքի միանվագ միացման վճարը 5000 դրամ է (միանվագ գումարը կարող է փոփոխվել` կախված նախագծի բարդությունից և ծավալներից): Միացումը ներառում է տեղանքի զննում, նախագծի կազմում, սարքերի նախնական կարգաբերում և թեստավորում:
** WiFiaaS Ads գովազդային հարթակում հնարավոր է տեղադրել գովազդ նկարի տեսքով, ինչպես նաև ուղղորդել այցելուներին այլ կայքէջեր։ Ծառայության արժեքը պայմանագրային է՝ կախված նախագծի բարդությունից ու ծավալից։
Բոլոր սարքերը տրամադրվում են միայն ժամանակավոր օգտագործման իրավունքով։ Ծառայության ժամանակավոր կասեցման կամ պայմանագրի լուծման դեպքում սարքերը ապամոնտաժվում են մեր մասնագետների կողմից։ Ծառայության կասեցման և սարքերը չվերադարձնելու պարագայում անհրաժեշտ է վճարել սարքերի ամբողջական արժեքը: