Բանկային քարտի կառավարում

Այս ծառայության շնորհիվ Դուք կարող եք սմարթֆոնի միջոցով կատարել ArCa վճարահաշվարկային համակարգի կողմից սպասարկվող MasterCard, ArCa և Visa բանկային քարտի հետ կապված մի շարք գործողություններ.

Դուք կարող եք՝

  • ստուգել քարտի մնացորդը,
  • ստանալ քարտով կատարած վերջին 4-5 գործարքների քաղվածքը,
  • արգելափակել քարտը:

Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես այցելել բանկ և Ձեր հեռախոսահամարը կցել բանկի քարտային հաշվեհամարին, որից հետո ցանկացած պահի կարող եք օգտվել ծառայությունից՝ հավաքելով *116# և հետևելով հրահանգներին:

Ծառայությունից կարող եք օգտվել նաև ռոումինգում գտնվելիս:

Ucom-ի կողմից ծառայությունը մատուցվում է անվճար, սակայն բանկերը կարող են սահմանել ծառայության վճար, որի մասին անհրաժեշտ է նախքան ակտիվացումը ճշտել համապատասխան բանկից:

 

Կարևոր է իմանալ. 

Բանկային քարտի արգելափակումից հետո, այն կարող եք ակտիվացնել՝ այցելելով համապատասխան բանկ: