Փոխված ձայն

Փոխված ձայն Եթե ցանկանում եք մի փոքր հումոր մտցնել Ձեր առօրյա և զվարճացնել Ձեր մտերիմներին, ապա ակտիվացրե՛ք «Փոխված ձայն» ծառայությունն ու զանգահարե՛ք Ucom-ի այլ բաժանորդների՝ փոխելով Ձեր ձայնը:

Կարող եք ընտրել հետևյալ ձայներից մեկը՝

  • երեխայի ձայն
  • սարսափազդու ձայն
  • տիեզերական ռենջերի ձայն
  • սկյուռիկների ձայն (մուլտհերոսներ Չիպ և Դեյլ)
  • ռոբոտի ձայն
  • էլֆի ձայն
  • տղամարդու ձայն
  • կնոջ ձայն
  • մողեսի ձայն
  • արձագանքող ձայն

Ծառայությունն ակտիվացնելու կամ ապաակտիվացնելու համար զանգահարե՛ք 8485 համարով և հետևե՛ք ձայնային մենյուի հրահանգներին:

Ակտիվացման առաջին օրը 60 րոպե կարող եք «Փոխված ձայն» ծառայությունից օգտվել լիովին անվճար, իսկ մյուս օրերին՝ օրական 60 րոպեի համար Ձեր հաշվից կգանձվի ընդամենը 59 դր` ներառյալ ԱԱՀ:

* Առաջին օրվա անվճար առաջարկը չի գործում վերաակտիվացման դեպքում:

  • Ծառայությունը հասանելի է Ucom շարժական կապի բոլոր բաժանորդներին
  • Ռոումինգում գտնվելիս Դուք չեք կարող օգտվել այս ծառայությունից: