uGames
uGames-ը խաղային հարթակ է, որը տալիս է անսահամափակ հասանելիություն հարյուրավոր խաղերի։ Խաղերը բավականին ինտերակտիվ են, չեն պարունակում գովազդներ ու փոփափեր։
-webp(80)-o(png).webp?token=7bc4333d6b543e00217f5898ce2c05b5)
- Ծառայությունը հասանելի է ինչպես HTML տարբերակով, այնպես էլ հավելվածի միջոցով՝ Android օպերացիոն համակարգի օգտատերերի համար։
- Բաժանորդագրության առաջին օրը փորձնական է և անվճար։ Փորձնական շրջանի ավարտից հետո ծառայությունն ավտոմատ կերպով կերկարաձգվի: Ծառայությունը չի կարող երկարաձգվել հաշվին անբավարար միջոցների առկայության դեպքում։ Յուրաքանչյուր բաժանորդ կարող է օգտվել փորձնական շրջանից միայն մեկ անգամ։
- uGames ծառայությանը կարող եք բաժանորդագրվել այցելելով uGames.ucom.am կայք:
- uGames-ին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ունենալ ակտիվ ինտերնետ կապ։ Ծառայությունից օգտվելիս շարժական ինտերնետի վճարը կգանձվի համաձայն Ձեր սակագնային պլանի։ Ծառայությունից կարող եք օգտվել նաև Wi-Fi կապով։
- Բաժանորդագրությունը օրական է, իսկ ծառայության վճարը՝ 75 դրամ/օր (ներառյալ ԱԱՀ)։
- Կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները ծառայութան համար կարող են վճարել ուղղակիորեն իրենց հաշվից, իսկ հետվճարային սակագնային պլանների բաժանորդներն՝ ամսավճարի հետ։
- Բաժանորդագրությունը դադարեցնելու համար ուղարկեք «STOP» բառը 9808 կարճ համարին։ Հաշվի առեք, որ բաժանորդագրությունը դադարեցնելուց հետո ներբեռնված խաղերը հասանելի չեն լինի։
- Ծառայությունը հասանելի չէ ռոումինգում։
- Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 444 հեռախոսահամարին։