Սպասազանգ ծառայություն
-webp(80)-o(png).webp?token=52e22056b7a6d869880fb3cf4276d036)
Որպես սպասազանգ Դուք կարող եք ընտրել մեր առաջարկած ավելի քան 10 000 հայկական ու արտասահմանյան հիթերից, հումորային ձայնագրություններից կամ Ucom-ի գովազդների մեղեդիներից մեկը:
Մեղեդիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կատալոգում:
Ձեր ընտրությունն ավելի հեշտացնելու համար՝ մենք նախապես դասակարգել ենք մեղեդիներն ըստ ժանրերի: Իսկ եթե ցանկանում եք որպես սպասազանգ տեղադրել Ucom-ի գովազդների արդեն իսկ սիրված մեղեդիները, ընտրեք Ucom մեղեդիներ բաժինը:
Ավելին, Ձեր հարմարավետության համար մենք ստեղծել ենք ծառայության փորձնական տարբերակը: Այժմ Կանխավճարային ծառայությունների այն բաժանորդները, ովքեր առաջին անգամ են ակտիվացնում Սպասազանգ ծառայությունը, կարող են 7 օր շարունակ անվճար* օգտվել ծառայության փորձնական տարբերակից, իսկ այնուհետև՝ օրական ընդամենը 15 դրամով: Փորձնական տարբերակի օգտագործման 7 օրերի ընթացքում Դուք կարող եք ընտրել ցանկացած Ucom երաժշտություն՝ 0 դրամով, և այլ մեղեդիներ՝ 400 դրամով:
Ինչպե՞ս ակտիվացնել
Ծառայությունը կարող եք ակտիվացնել հետևյալ եղանակներից որևէ մեկով.
- զանգահարեք 427 համարին և հետևեք հրահանգներին
- հավաքեք *427# և հետևեք հրահանգներին
- այցելեք Ձեր Ucom էջը
Ծառայությունը կակտիվանա հարցումն ուղարկելուց մի քանի վայրկյան անց: Եթե ակտիվացման պահին չընտրեք որևէ մեղեդի, որպես Սպասազանգ կընտրվի Ucom-ի կողմից առաջարկվող հիմնական մեղեդին:
Ի դեպ, Սպասազանգ ծառայությունը կարող եք ակտիվացնել նաև մեկ այլ Ucom բաժանորդի զանգահարելիս, եթե Ձեզ դուր է գալիս նրա տեղադրած մեղեդին: Անհրաժեշտ է պարզապես մեղեդին լսելու պահին սեղմել հեռախոսի * կոճակը: Ծառայությունը կակտիվանա և տվյալ մեղեդին կընտրվի որպես Սպասազանգ:
Ինչպե՞ս ապաակտիվացնել
Ծառայությունը կարող եք ապաակտիվացնել՝ հավաքելով *427*0#
- Սակագներ
բովանդակություն |
սակագին |
Ակտիվացում |
Ծառայության ակտիվացումն անվճար է: |
Բաժանորդային վճար՝ |
15 դրամ/օրական |
Նոր մեղեդու տեղադրում՝
|
400 դրամ
|
- *Սպասազանգ ծառայության փորձնական տարբերակից օգտվելու արժեքը ներառված է կանխավճարային քարտն ակտիվացնելու ընթացքում կատարած նախնական վերալիցքավորման մեջ (1000 դրամ), որի շնորհիվ ծառայությունից փորձնական օգտվելու 7 օրերի ընթացքում բաժանորդից գանձում չի կատարվում:
- **Հետվճարային բաժանորդագրության դեպքում ամսական վճարն արդեն իսկ ներառում է Սպասազանգ ծառայությունից օգտվելու առաջին ամսվա արժեքը, որից հետո գանձվում է ամսական 350 դրամ: