Facebook SMS
-webp(80)-o(png).webp?token=d53bb307c4f79afcb6c4d54fe56b01bd)
Facebook SMS
Դուք կարող եք նաև պատասխանել, մեկնաբանել, հաստատել ստացված հարցումը` ուղարկելով պատասխան SMS, որը սովորական պատասխանի տեսքով կհայտնվի Facebook-ի Ձեր էջում:
- Ինչպես ակտիվացնել Facebook SMS ծառայությունը
Ծառայությունը ակտիվացնելու համար անհրաժեշտ է կատարել մի քանի պարզ քայլ.
-
- Facebook-ի Ձեր էջից մուտք գործեք Հաշվի կարգավորումներ (account settings) բաժինը
- ընտրեք բջջային (mobile) հղումը
- ակտիվացրեք տեքստային հաղորդագրությունները (եթե Ձեր հաշվում նշված չէ հեռախոսահամար, ապա նախ կպահանջվի ավելացնել համարը)
- ուղարկեք fb կամ f տեքստը պարունակող SMS 32665 կարճ համարին
- մուտքագրեք պատասխան SMS-ով ստացված ակտիվացման ծածկագիրը Ձեր էջում բացված համապատասխան փոքր պատուհանի մեջ
- կարգավորեք SMS-ծանուցման պարամետրերը (նաև օրվա որ ժամին եք ցանկանում ստանալ ծանուցում)
Facebook SMS
Facebook-ից անվճար կստանաք հետևյալ SMS ծանուցումները.
-
- Ձեզ ուղարկված հաղորդագրություններ
- ընկերանալու հարցում
- ընկերանալու հարցման հաստատում
- մեկնաբանություններ Ձեր գրառումներին, հղումներին, լուսանկարներին
- հրապարակումներ Ձեր պատին
- լուսանկարի վրա Ձեզ նշելը
- Ձեզ “poke” անելը
Բացի ծանուցումներից, կարող եք պատասխան հաղորդագրություններ ուղարկել, մեկնաբանություններ թողնել պատի գրառումների և նկարների տակ, հաստատել ընկերանալու հայտերը, ինչպես նաև պատասխանել՝ պարզապես ուղարկելով պատասխան SMS:
Facebook SMS
- Ծառայության արժեքը
Facebook SMS ծառայության միջոցով ստացվող ծանուցումներն անվճար են, իսկ Ձեր կողմից ուղարկվող յուրաքանչյուր պատասխան հաղորդագրություն կգանձվի որպես ներցանցային SMS` Ձեր սակագնային պլանին համապատասխան:
- 32665 համարին ուղարկվող հրահանգներ
Ծառայություն | Հրահանգ |
---|---|
ակտիվացնել ծառայությունը |
f |
fb | |
թարմացնել կարգավիճակը | «կարգավիճակի տեքստը» |
անջատել ծանուցումների ստացումը | stop |
off | |
կրկին միացնել ծանուցումների ստացումը | on |
start | |
հավանել | like |
մեկնաբանել | «մեկնաբանության տեքստը» |
Ձեր ընկերների կարգավիճակի ստացում | stat |
status | |
ընկերոջը հաղորդագրության ուղարկում | m ընկերոջ անունը Ձեր տեքստը |
msg ընկերոջ անունը Ձեր տեքստը | |
message ընկերոջ անունը Ձեր տեքստը | |
գրել ընկերոջ պատին | w ընկերոջ անունը Ձեր տեքստը |
wall ընկերոջ անունը Ձեր տեքստը | |
“poke” | p |
poke | |
ընդունել ընկերանալու առաջարկը | add օգտագործողի անունը |
դադարեցնել զրույցի ծանուցումները | mute |
ընկերոջ կարգավիճակներին բաժանորդագրում | sub ընկերոջ անունը |
subscribe ընկերոջ անունը | |
ընկերոջ կարգավիճակներին բաժանորդագրման ապաակտիվացում | unsub ընկերոջ անունը |
unsubscribe ընկերոջ անունը | |
հրապարակել Ձեր տեքստը պատին որպես գրառում | note Ձեր տեքստը |
գտնել օգտագործողին | s օգտագործողի անունը |
srch օգտագործողի անունը | |
search օգտագործողի անունը | |
find օգտագործողի անունը | |
ստանալ տեղեկատվություն ընկերոջ պրոֆիլի մասին | info ընկերոջ անունը |
ստանալ ընկերոջ հեռախոսահամարը | c ընկերոջ անունը |
cell ընկերոջ անունը | |
cellular ընկերոջ անունը | |
phone ընկերոջ անունը | |
mobile ընկերոջ անունը | |
ստանալ ընկերոջ հասցեն | addr ընկերոջ անունը |
address ընկերոջ անունը | |
ստանալ ընկերոջ էլեկտրոնային հասցեն | email ընկերոջ անունը |
օգնություն* | help |
aide | |
ուղարկել լուսանկարներ` Facebook-ի Ձեր էջում տեղադրելու համար ուղարկեք e-mail օգտագործելով WAP կամ GPRS |
* Նշված հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է ինտերնետ միացում: