UCOM ԵՎՍ ՄԵԿ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿՍՊԱՍԱՐԿԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
23/03/2020
Սիրելի բաժանորդներ,
Այօրվանից Երևանի Մաշտոցի 5ա/50 հասցեում տեղակայված Ucom-ի սպասարկման կենտրոնը ևս կսկսի աշխատել հատուկ գրաֆիկով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-ից 19:00-ն: Շաբաթ և կիրակի օրերին սպասարկման կենտրոնը փակ կլինի:
Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով հայտարարաված արտակարգ իրավիճակում ժամանակավորապես դադարեցվել էր Ucom ընկերություն սպասարկման բոլոր սրահների աշխատանքը: Այժմ գործելու են երկու գրասենյակներ, որոնք տեղակայված են Երևան քաղաքում՝ Հյուսիսային և Մաշտոցի պողոտաներում հատուկ գրաֆիկով. երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-ից 19:00-ն:
Ucom-ի սպասարկման կենտրոններ բաժանորդները մուտք կարող են գործել միայն դիմակով, մուտքից առաջ ջերմաչափվելու են բոլորը։
Ծառայությունների և սարքավորումների ձեռքբերումն ամբողջությամբ տեղափոխվել է առցանց հարթակ` https://shop.ucom.am/:
Վճարումները կարող եք իրականացնել uPay հավելվածի միջոցով, ինչպես նաև այլ հարթակներում` iDram,TelCell, EasyPay և այլ վճարման տերմինալներով կամ հավելվածներով, ArCa համակարգի բոլոր բանկոմատներով և հավելվածով, բանկային մի շարք հավելվածներով և այլն:
Միաժամանակ կրկին հավաստիացնում ենք, որ տեխնիկական աջակցման բոլոր բաժինները վերահսկում են ծառայությունների որակը 24/7 գրաֆիկով, որպեսզի բաժանորդներն ունենան անխափան կապ:
Հավելյալ տեղեկությունների դեպքում անպայման հանդես կգանք հայտարարությամբ։
Առողջություն բոլորին: