250-ից ավելի դպրոցական մասնակցել է «Ծրագրավորման ժամ» միջոցառմանը

250-ից ավելի դպրոցական մասնակցել է «Ծրագրավորման ժամ» միջոցառմանը

18/12/2018

Դեկտեմբերի 16-ին Ucom-ի աջակցությամբ, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ կայացել է «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը, որին մասնակցել է 250-ից ավելի դպրոցական Հայաստանի տարբեր համայնքներից:

Միջոցառումը Երևանում կազմակերպվում է արդեն 5-րդ անգամ:

Ծրագրավորման նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու եւ երեխաների տրամաբանությունը զարգացնելու նպատակով յուրաքանչյուր տարի աշխարհի 180-ից ավելի երկրներում կազմակերպվում է Hour of Code միջոցառումը՝ ներգրավելով ավելի քան 280 մլն մասնակցի։

Համաշխարհային ՏՏ ընկերությունները միջոցառման համար մշակում են, խաղերի տեսքով, ծրագրավորման տարբեր խնդիրներ, որոնք մասնակիցները փորձում են լուծել մենտորների օգնությամբ։ Որպես մենթոր են հանդես գալիս առաջատար տեղական եւ միջազգային ՏՏ ընկերությունների աշխատակիցները։ Այս տարի 50-ից ավելի պրոֆեսիոնալ ծրագրավորողներ աշխատել են մասնակից երեխաների հետ, որոնք լուծել են տարբեր խնդիրներ եւ ծանոթացել ծրագրավորման տրամաբանությանը։

Միջոցառման գործընկեր Ucom ընկերությունը միջոցառման ընթացքում մասնակիցների համար ապահովել է անխափան և գերարագ ինտերնետ կապ։

Welcome to Ucom live chat!

Enter your information and choose the conversation topic to see how we can help You.