uGO սակագնային պլան
Բացասական հաշվեկշիռ
Բացասական հաշվեկշռի միջոցով Դուք կարող եք ակտիվացնել վճարովի ծառայություններ և ուղարկել կարճ հաղորդագրություններ: Բացասական հաշվեկշռից կարող եք օգտվել Ձեր բաժանորդագրությունից 15 օր հետո: Անհրաժեշտության դեպքում կարող եք նվազեցնել Ձեր սակագնային պլանով սահմանված բացասական հաշվեկշռի սահմանաչափը մինչև 500 դրամ` զանգահարելով 444 կամ այցելելով Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն: uGo 4000 սակագնային պլանի համար բացասական հաշվեկշռի սահմանաչափը 5000 դրամ է, իսկ uGo 6500 և uGo 7500-ի համար 10000 դրամ:
Պարտավորությամբ բաժանորդագրման պայմաններ
- Բաժանորդային պայմանագիրը կնքվում է անժամկետ` uGo-ին 18 ամսով բաժանորդագրվելու պարտավորությամբ: Այդ պարտավորությունը համարվում է կատարված, եթե բաժանորդը վճարել է 18 ամիսների ամսավճարները (այդ թվում վճարումները սահմանված ժամկետում չկատարելու համար տուգանքը, եթե առկա է):
- 18 ամսով բաժանորդագրվելու պարտավորությունն ավարտվում է 18-րդ ամսավճարը վճարելու օրը: Օրինակ, եթե բաժանորդագրվել եք 2020թ. հոկտեմբերի 5-ին և ամեն ամիս պարտաճանաչ վճարել եք ինչպես Ձեր ամսավճարը, այնպես էլ բացասական հաշվեկշռից օգտագործված ծառայությունների համար, ապա պարտավորությունն ավարտվում է 2022թ. ապրիլ ամսում կատարված վճարումով:
- Պարտավորության ժամկետի հաշվարկի մեջ ներառվում են տվյալ պարտավորության համաձայնագրի կնքման առաջին ամիսն ամբողջությամբ և հաջորդող ամիսները, որոնց ընթացքում Ձեր սակագնային պլանին համապատասխանող բոլոր ծառայությունների դիմաց գանձվել է Ձեր ընթացիկ սակագնային պլանի ամսավճարի կեսից ավելի գումար:
- 18-ամսյա ժամկետը լրանալուց հետո բաժանորդագրությունը շարունակվում է, եթե բաժանորդն այն չի դադարեցնում` այցելելով Ucom-ի սպասարկան կենտրոն:
Այլ պայմաններ
- Ամեն ամիս անհրաժեշտ է կատարել վճարում մինչև ընթացիկ ամսվա 20-ը ներառյալ: Վճարման ենթակա գումարն ստուգելու համար ուղարկե՛ք դատարկ SMS 133 համարին կամ հավաքեք *133*11# և մուտքագրեք ինտերնետի հեռախոսահամարը Ucom-ի շարժական հեռախոսակապի ցանկացած համարից:
- Եթե 1 ամսվա ընթացքում Ձեր սպառած ինտերնետի ծավալը գերազանցի 200 ԳԲ-ը, Ucom-ն իրավունք ունի ինտերնետի առավելագույն արագությունը սահմանել մինչև1 Մբ/վ՝ ցանցը չծանրաբեռնելու համար:
- SMS-ի արժեքը դեպի տեղական բոլոր ցանցեր 15 դրամ է, իսկ միջազգային ուղղություններով SMS-ները շարժական ինտերնետի համարից հասանելի չեն: