Չաթ ռոումինգում
Եթե ռոումինգում վարանում եք միացնել ինտերնետը՝ կարծելով, թե այն կսպառի Ձեր հաշիվը, խուճապի մի մատնվեք։ Ակտիվացրե՛ք Չաթ ռոումինգում տարբերակն օրական ընդամենը 1500 դրամով և ճամփորդելիս հանգի՜ստ միացրեք ինտերնետն ու անսահմանափակ շփվեք Messenger, WhatsApp, Viber, Telegram և այլ մեսենջերներում։
Իսկ եթե ցանկանում եք անընդմեջ կիսվել Ձեր հանգստի գեղեցիկ դրվագներով, ակտիվացրե՛ք Ինտերնետ ռոումինգում փաթեթներից որևէ մեկը և հանգստի ողջ ընթացքում կիսվեք Ձեր ջերմ նկարներով, տեսանյութերով, կատարեք տեսազանգեր․ կարճ ասած՝ ջնջեք տարածությունը։
Պարզապես մինչև Հայաստանից մեկնելն ակտիվացրեք ռոումինգ ծառայությունը՝ հավաքելով *121#, այնուհետև, հետևելով հրահանգներին, ընտրեք Ձեզ անհրաժեշտ փաթեթը: Իսկ եթե Ձեր ռոումինգ ծառայությունն արդեն ակտիվ է, հավաքեք համապատասխան փաթեթի ակտիվացման կոդը:
Չաթ ռոումինգում | Ակտիվացման վճար | Վավերականության ժամկետ | Ակտիվացում |
---|---|---|---|
Անսահմանափակ ինտերնետ* | 1500 ֏ | 1 օր | *121*21# |
*Չաթ ռոումինգում տարբերակի շրջանակներում ներբեռնման և վերբեռնման արագությունը մինչև 128 կբ/վ է։
Չաթ ռոումինգում տարբերակը հասանելի է հետևյալ երկրներում՝ համապատասխան օպերատորներին միանալիս.
- Ավստրալիա Vodafone
- Ավստրիա Magenta
- ԱՄԷ Du
- ԱՄՆ T-Mobile
- Բելառուս MTS
- Բելգիա Orange
- Բուլղարիա Yettel
- Գերմանիա Telekom
- Դանիա Telia
- Եգիպտոս Orange
- Էստոնիա Telia և Tele2
- Թաիլանդ DTAC
- Թուրքիա Turkcell
- Իռլանդիա eir
- Իսպանիա Orange
- Իտալիա Vodafone, Windtre, TIM և Iliad
- Լատվիա LMT և Tele2
- Լեհաստան Orange
- Լիխտենշտեյն Swisscom և Salt
- Լիտվա Telia և Tele2
- Լյուքսեմբուրգ Orange
- Խորվաթիա A1
- Կիպրոս Epic
- Հունաստան Cosmote և Vodafone
- Հունգարիա Yettel և Magyar Telekom
- Ղազախստան Beeline
- Մեծ Բրիտանիա EE
- Մոլդովա Orange
- Մոնտենեգրո m:tel
- Նիդերլանդներ Vodafone
- Նորվեգիա Telenor
- Շվեդիա Telenor
- Շվեյցարիա Swisscom
- Պորտուգալիա Vodafone և NOS
- Տաջիկիստան Tcell
- Ուկրաինա Lifecell
- Ռումինիա Orange
- Սերբիա Yettel
- Սլովակիա Orange
- Վրաստան բոլոր ցանցերում
- Ֆինլանդիա Telia և DNA
- Ֆրանսիա Orange
- Քուվեյթ Ooredoo
Չաթ ռոումինգում տարբերակը կարող եք ակտիվացնել` վճարելով ինչպես Ձեր դրական, այնպես էլ բացասական հաշվեկշռից: Եթե օգտվում եք Թիթեռ ամսական բաժանորդագրությունից, ապա Չաթ ռոումինգում տարբերակը կարող եք ակտիվացնել` օգտագործելով Ձեր ամսական ներառված գումարը: Ընդ որում, միաժամանակ կարող եք ակտիվացնել միայն մեկ տարբերակ և օգտվել դրանից, եթե Ձեր հեռախոսահամարն ակտիվ է։
Չաթ ռոումինգում տարբերակի վավերականության ժամկետն ստուգելու համար հավաքեք *133#: Եթե ինտերնետից օգտվելու ընթացքում Չաթ ռոումինգում տարբերակի վավերականության ժամկետն ավարտվի, կապը չի ընդհատվի, և Դուք կշարունակեք օգտվել ինտերնետից՝ համաձայն տվյալ երկրում գործող ռոումինգի սակագների:
Ակտիվացնելով Չաթ ռոումինգում տարբերակը Դուք նաև հնարավորություն կստանաք մեկ անգամ հատուկ գնով՝ 350 դրամ, ակտիվացնելու Ինտերնետ ռոումինգում 100 ՄԲ փաթեթը և փորձարկելու գերարագ ինտերնետը:
Փաթեթի վավերականության ժամկետն է 1 օր: Ակտիվացնելու համար հավաքեք *121*10#:
Ինտերնետ ռոումինգում 100 ՄԲ փաթեթը հասանելի է նշված երկրներում՝ համապատասխան օպերատորներին միանալիս:
Չաթ ռոումինգում տարբերակը հասանելի է Ucom-ի կանխավճարային, հետվճարային ծառայությունների բոլոր բաժանորդների, ինչպես նաև Դելֆին, Թիթեռ, Պանտերա և Բացառիկ ամսական բաժանորդագրությունների համար