Wifi-ը որպես ծառայություն (WiFiaaS)

- տեղազննում և WiFi ցանցի նախագծում
- մոնտաժային աշխատանքների իրականացում, ցանցի նախնական կարգավորում
- ցանցի օպտիմալացում՝ պարամետրերի համապատասխան փոփոխությամբ
- գովազդի տեղադրում
- ցանցի հեռավար կառավարում, որակի վերահսկում
Ծառայության սակագները`
Ծառայություն | Ամսավճար (ներառյալ ԱԱՀ) |
---|---|
Տեխնիկական սպասարկում յուրաքանչյուր սարքի համար (WiFi AP, UniFi AC Mesh, UniFi Access point FlexHD, UniFi 6 Long-Range, Unifi 6 Pro երթուղիչ (router) կամ այլ սարքեր) | 5 000 ֏ |
WiFiaaS Տեխնիկական սպասարկում յուրաքանչյուր սարքի համար (WiFi AP, երթուղիչ (router) կամ այլ սարքեր) |
3 000 ֏ |
Հաճախորդի սեփական սարքավորման սպասարկում (3 և ավելի) (ցանկացած ոչ EOL* Unify սարքավորում) |
1 000 ֏ |
WiFiaaS Ads Գովազդի հարթակ WiFi ցանցին միանալու դեպքում |
Պայմանագրային** |
* EOL : End Of Life, Ubiquiti-ի կողմից այլևս չսպասարկվող սարքավորում
WiFiaaS ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է պարզապես դիմում ներկայացնել Ucom, որի համաձայն էլ մենք կկառուցենք WiFi ցանցը և կհանձնենք այն շահագործման: Յուրաքանչյուր սարքի միանվագ միացման վճարը 5000 ֏ է (միանվագ գումարը կարող է փոփոխվել` կախված նախագծի բարդությունից և ծավալներից): Միացումը ներառում է տեղանքի զննում, նախագծի կազմում, սարքերի նախնական կարգաբերում և թեստավորում:
** WiFiaaS Ads գովազդային հարթակում հնարավոր է տեղադրել գովազդ նկարի տեսքով, ինչպես նաև ուղղորդել այցելուներին այլ կայքէջեր։ Ծառայության արժեքը պայմանագրային է՝ կախված նախագծի բարդությունից ու ծավալից։
Բոլոր սարքերը տրամադրվում են միայն ժամանակավոր օգտագործման իրավունքով։ Ծառայության ժամանակավոր կասեցման կամ պայմանագրի լուծման դեպքում սարքերը ապամոնտաժվում են մեր մասնագետների կողմից։ Ծառայության կասեցման և սարքերը չվերադարձնելու պարագայում անհրաժեշտ է վճարել սարքերի ամբողջական արժեքը: