Հոսթինգ

Ընդհանուր հոսթինգը ծառայություն է, որի միջոցով ստեղծում են վեբ կայքեր՝ դրանք տեղակայելով առցանց սերվերների վրա: Այս հոսթինգի պարագայում բազմաթիվ վեբ կայքեր սպասարկվում են մեկ սերվերի կողմից: Փոքրամասշտաբ նախագծերի իրականացման համար սա ամենաարդյունավետ հոսթինգի տեսակն է:

Ընդհանուր հոսթինգի ժամանակ հասանելի են հետեևյալ տեխնոլոգիաները.

  • Apache/NGINX
  • MySQL տվյալների բազայի սերվեր
  • PHP
  • Server Side Includes (SSI)

Ընդհանուր հոսթինգից օգտվելու դեպքում հասանելի են ծառայությունների հետևյալ տեսակները.

Վեբ հոսթինգ, որի միջոցով կարող եք տեղակայել վեբ կայքերը սերվերի վրա և ունենալ դրանց կառավարման հնարավորություն:

Փոստային ծառայություն, որը

  • զուրկ է գովազդային պաստառներից
  • ունի սպամ-նամակներից որոշակի պաշտպանվածություն
  • ունի մեկ կամ մի քանի դոմենային անվանում
  • աշխատում է առավել տարածված արձանագրություններով (SMTP, IMAP, Pop3)
  • ապահովում է մասնավոր փոստային համակարգի աշխատանքը

 

DNS ծառայություն, որը տրամադրում է դոմենային անվանումների գրանցման և պահպանման համակարգ:

Արխիվացում/Վերականգնում ծառայություն, որի միջոցով հնարավոր է արխիվացնել և վերականգնել Ձեր ֆայլերը:

Գրանցամատյանների վերլուծություն, որի շնորհիվ համակարգվում և վերլուծվում է կայքի այցելությունների վիճակագրությունը:

Ընդհանուր հոսթինգի կամ վիրտուալ հոսթինգի առավելությունները.

Վիրտուալ հոսթինգից օգտվելիս կարող եք խնայել զգալի գումար, քանի որ այս դեպքում պրովայդերն է կազմակերպում թանկարժեք սերվերային սարքավորումների շուրջօրյա սպասարկումը: Բացի այդ, նա պատասխանատու է նաև ծրագրային ապահովման կարգաբերման, դրա  կանոնավոր թարմացման, ինչպես նաև համացանցի հետ մշտական կապն ապահովելու համար:

Հոսթինգի հետ աշխատանքը չի նախատեսում հատուկ հմտությունների առկայություն: Հոսթինգի կառավարումն իրականացվում է բազմալեզու ինտերֆեյսով հարմարավետ վահանակի շնորհիվ:

Ինտերֆեյսն ունի հետևյալ հնարավորությունները՝

  • FTP արձանագրության միջոցով տվյալների փոխանակում
  • կայք այցելությունների վիճակագրության պատկերում
  • էլեկտրոնային փոստի և DNS ծառայության կոնֆիգուրացում

Ընդհանուր հոսթինգի կամ վիրտուալ հոսթինգի միջոցով դուք չեք կարող ինքնուրույն տեղադրել կամ փոխել ծրագրային ապահովումը: Ֆիզիկական ռեսուրսները (օպերատիվ հիշողություն, պրոցեսոր) տեղաբաշխվում են մի քանի հաճախորդների միջև: Դուք միանձնյա չեք տնօրինում սերվերի բոլոր ֆիզիկական ռեսուրսները, ինչպես օրինակ՝ առանձնացված սերվերի (VPS) դեպքում:

Ընդհանուր կամ վիրտուալ հոսթինգից օգտվելիս Դուք կառավարում եք Ձեզ հասանելի ծառայությունները հատուկ վեբ վահանակների միջոցով: Ucom-ը տրամադրում է երկու տարբեր պլատֆորմներ, համապատասխանաբար, cPanel և ISP Manager կառավարման վահանակներով:

  •   Basic Soho Starter Soho Basic Soho Ultra Soho Highway
    Տարեկան վարձավճար 9 000 ֏ 18 000 ֏ 28 800 ֏ 40 200 ֏ 72 000 ֏
    Տրամադրվող տարածք (կայք և էլ. փոստ) 4 ԳԲ 8 ԳԲ 14 ԳԲ 19 ԳԲ 35 ԳԲ
    Փոստարկղեր 15 50 70 100 150
    Անսահմանափակ տրաֆիկ + + + + +
    HTML + + + + +
    Webmail + + + + +
    DNS + + + + +
    PHP + + + + +
    SQL DB 1 10 15 20 25
    Subdomain 10 20 25 30 35

     

    Domain*

    8000 ֏/ տարեկան

    * այժմ հասանելի են նաև .հայ տիրույթի դոմեյներ:

    Domain (փակ տվյալներով)

    10000 ֏/ տարեկան

    DNS կառավարում

    5000 ֏/ տարեկան