Հատուկ համարներ

(0-800 անվճար զանգ, Քառանիշ կարճ համար)

0-800 անվճար զանգ

Ցանկանո՞ւմ եք բարձրացնել զանգերի սպասարկման արդյունավետությունը և առանց հավելյալ մեծ ծախսերի մեծացնել Ձեզ զանգահարող հաճախորդների քանակը:

0-800 անվճար զանգ ծառայության շնորհիվ՝ Ձեր հաճախորդները հնարավորություն կունենան բոլորովին անվճար զանգահարել Ձեզ և՛ քաղաքային, և՛ շարժական համարներից և ուղղել իրենց հետաքրքրող բոլոր հարցերը, ինչի արդյունքում Դուք բաց չեք թողնի նրանցից ստացվող ոչ մի զանգ:

Ծառայությա շնորհիվ՝ Դուք կունենաք 0-800 կոդով սկսվող միասնական անվճար բազմագիծ համար, որը կցված չէ կոնկրետ հասցեի կամ հեռախոսային օպերատորի: Որևէ հավելյալ սարքավորում տեղադրելու անհրաժեշտություն չկա:

0-800 համարը չի մեծացնի Ձեր գրասենյակում առկա հեռախոսագծերի կամ շարժական համարների քանակը, բայց թույլ կտա միաժամանակ ընդունել բոլոր մուտքային զանգերը՝ անկախ դրանց քանակից:

Ծառայությունից օգտվելու համար Դուք պետք է վճարեք ամսավճար և րոպեավճար մուտքային զանգերի համար՝ համաձայն սահմանված սակագների:

 

Ծառայության սակագներ

 

Ծառայություններ Ամսավճար (ներառյալ ԱԱՀ)
Միացման վճար 0 ֏
Ամսավճար  5 000 ֏
Մուտքային զանգեր Հայաստանի ֆիքսված համարներից 6 ֏/րոպե
Մուտքային զանգեր Հայաստանի շարժական համարներից 16 Դ/րոպե

 

0-800 համարները կարող եք օգտագործել միայն Հայաստանից ստացվող մուտքային զանգերի համար 

 

Քառանիշ կարճ համար

Ձեզ անհրաժեշտ է կարճ, գեղեցիկ ու հեշտ հիշվող համար՝ հաճախորդներին տրամադրելու համա՞ր: Ձեռք բերեք 8 կոդով սկսվող մեր ֆիքսված հեռախոսակապի քառանիշ համարներից մեկը:

Այս համարները նախատեսված են միայն մուտքային զանգերի համար և կարող են օգտագործվել ֆիքսված հեռախոսակապի կամ այլ նմանատիպ բիզնես լուծումների համար, որոնք առաջարկում է Ucom-ը (E1, V-Office, SIP):

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է վճարել 8000 դրամ ամսավճար:

Այս համարին կատարված զանգերի համար գանձումը կատարվում է զանգ կատարող բաժանորդից՝ որպես տեղական ֆիքսված համարին կատարված զանգ՝ համաձայն վերջինիս ընթացիկ սակագնային պլանի: