Համատեղակայում


Համատեղակայման կամ ֆիզիկական հոսթինգըի շնորհիվ Դուք կարող եք Ձեզ պատկանող սարքավորոմը տեղադրել Ucom տվյալների կենտրոնում՝ համապատասխան տեխնիկական հանգույցի վրա: Սարքավորումը կարող է բաղկացած լինել մեկ կամ մի քանի սերվերներից, երթուղիչներից, խտացուցիչներից և այլն: Արդյունքում Դուք վարձակալում եք տվյալների կենտրոնի մի մասը և այնտեղ տեղակայում Ձեր սարքավորումը: Սարքավորումը կարող եք վարձակալել նաև Ucom-ից՝ դրա կառավարումն իրականացնելով ծրագրային և ֆիզիկական մակարդակներով:

Մենք կապահովենք.

  • սարքավորման ֆիզիկական անվտանգությունը
  • դրա հասանելիությունը տեխնիկական սպասարկման համար
  • անխափան էլեկտրասնուցումը
  • կապը ինտերնետի հետ:

Ucom ընկերությունը կհատկացնի Ձեր սարքավորման համար առանձնացված տարածք տվյալների կենտրոնում:  Մենք կապահովենք նաև սարքավորման էլեկտրասնուցումը, հովացումը և պահպանությունը:

Ֆիզիկական հոսթինգ ծառայության գինը կախված է վարձակալվող հանգույցների քանակից և էլեկտրաէներգիայի սպառման ծավալներից: Ծառայության գնագոյացման վրա ազդում է նաև վարձակալվող IP հասցեների թիվը և ինտերնետ-միացման տեսակը: Ucom-ն առաջարկում է նաև 24/7 աշխատանքային ռեժիմով տեխնիկական աջակցության և մշտադիտարկման վճարովի ծառայություններ:

Ucom տվյալների կենտրոնում տեղակայված Ձեզ սարքավորումները կարող եք սպասարկել և մոնտաժել մեր աշխատակցի ուղեկցությամբ: 

Համատեղակայում ծառայության գնային առաջարկները կարող եք տեսնել այստեղ: