1գծի ամսավճարը կլինի 100-500 դրամ/ամիս կախված Ձեզ տրամադրվող գծերի քանակից: Որքան մեծ է Ձեր ընկերությունը, այնքան ցածր ամսավճար կվճարեք յուրաքանչյուր գծի համար:
500 և ավելի հեռախոսահամարների առկայության դեպքում Ձեզ հասանելի կլինի հատուկ առաջարկ՝ ինտերնետի եռապատիկ ծավալ Բաժանորդների փակ խմբի յուրաքանչյուր հեռախոսահամարի համար և անսահմանափակ զանգեր փակ խմբի անդամների միջև։
Կորպորատիվ բաժանորդներին մատուցվող ծառայությունների սակագները որոշվում են՝ հաշվի առնելով ընկերության հեռախոսահամարների քանակը, պայմանագրի ժամկետը, ամսավճարներից ստացված եկամուտը, լրացուցիչ ծառայությունների քանակը և տեսակը:
Բաժանորդային պայմանագրով նախատեսված պարտավորության ժամկետի ավարտից հետո Դուք կարող եք անվանափոխել գեղեցիկ հեռախոսահամար(-ներ)ը երրորդ անձի անունով՝ վճարելով այդ համար(-ներ)ի տրամադրման համար Ucom-ի սահմանած վճարի 50%-ը։ Այլ դեպքում տվյալ համար(-ներ)ի նոր օգտագործողը պետք է Ucom-ի հետ կնքի որոշակի ժամկետով բաժանորդ մնալու պարտավորությամբ նոր պայմանագիր: