5G ցանց

-
Ի՞նչ է 5G ցանցը5G-ն նոր սերնդի բջջային ցանց է, որը Ucom բաժանորդներին առաջարկում է աննախադեպ արագություն և հուսալիություն։Ի՞նչ է 5G ցանցը5G-ն նոր սերնդի բջջային ցանց է, որը Ucom բաժանորդներին առաջարկում է աննախադեպ արագություն և հուսալիություն։
Այս նորարարական տեխնոլոգիան բացում է անսահման հնարավորություններ ինչպես բիզնեսների, այնպես էլ անհատ բաժանորդների համար ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։
5G-ն ապահովում է առավել բարդ և ինտերակտիվ լուծումներ, որոնք կարող են դառնալ թվային տեխնոլոգիաների զարգացման և նորարարության շարժիչ ուժը: -
Ո՞վ կարող է օգտվել 5G ծառայությունից5G սերնդի ինտերնետը հասանելի է Ucom-ի շարժական կապի կանխավճարային, հետվճարային և կորպորատիվ սակագնային պլաններից օգտվող բոլոր բաժանորդներին որոնք ունեն 5G ցանցի հետ համատեղելի սմարթֆոնՈ՞վ կարող է օգտվել 5G ծառայությունից5G սերնդի ինտերնետը հասանելի է Ucom-ի շարժական կապի կանխավճարային, հետվճարային և կորպորատիվ սակագնային պլաններից օգտվող բոլոր բաժանորդներին որոնք ունեն 5G ցանցի հետ համատեղելի սմարթֆոն
5G սերնդի ինտերնետը հասանելի է Ucom-ի շարժական կապի կանխավճարային, հետվճարային և կորպորատիվ սակագնային պլաններից օգտվող բոլոր բաժանորդներին (Next Level, Level Up, Unity և այլն), որոնք ունեն 5G ցանցի հետ համատեղելի սմարթֆոն՝ Android կամ iOS օպերացիոն համակարգով (բացառությամբ Samsung և Google Pixel սմարթֆոնների)։ Այս պահին 5G ծառայությունը հասանելի չէ շարժական ինտերնետի սակագնային պլանների բաժանորդներին (uGo, uHome և այլն)։
-
Որտե՞ղ է հասանելի 5G ծառայությունըUcom-ի 5G ցանցն արդեն գործում է Հայաստանի 28 բնակավայրերում:Որտե՞ղ է հասանելի 5G ծառայությունըUcom-ի 5G ցանցն արդեն գործում է Հայաստանի 28 բնակավայրերում:
Ծաղկաձորում, Չարենցավանում, Դիլիջանում, Գյումրիում, Արթիկում, Սպիտակում, Ստեփանավանում, Վանաձորում, Ախթալայում, Բերդում, Իջևանում, Մարալիկում, Մարտունիում, Սևանում, Սիսիանում, Տաշիրում, Թումանյանում, Ալավերդիում, Ջերմուկում, Ապարանում, Եղվարդում, Նոր Հաճնում, Հրազդանում, Արարատում, Քաջարանում, Նոյեմբերյանում, Այրումում և Շամլուղում։
-
Ինչպե՞ս միացնել 5G-ն iOS համակարգով աշխատող սմարթֆոններումՆախքան սկսելը՝ համոզվեք, որ Ձեր Apple սմարթֆոնը աշխատում է iOS 16.4 կամ ավելի բարձր տարբերակով։Ինչպե՞ս միացնել 5G-ն iOS համակարգով աշխատող սմարթֆոններումՆախքան սկսելը՝ համոզվեք, որ Ձեր Apple սմարթֆոնը աշխատում է iOS 16.4 կամ ավելի բարձր տարբերակով։
Հետևեք ներկայացված քայլերի հաջորդականությանը՝
- Մուտք գործեք հեռախոսի Կարգավորումներ բաժինը (Settings)
- Ընտրեք շարժական կապի տարբերակը (Cellular)
- Անցեք տվյալների պարամետրերի դաշտ (Cellular Data Options)
- Ձայն և տվյալներ (Voice & Data) բաժնում ընտրեք՝ 5G On կամ 5G Auto տարբերակը
- Վերագործարկեք սմարթֆոնը (անհրաժեշտության դեպքում)
Կարևոր՝
Ցանցի կարգավորումները կարող է փոքր-ինչ տարբերվել՝ կախված Ձեր iPhone-ի մոդելից։
Եթե բոլոր քայլերը ճիշտ եք կատարել, էկրանի վերևի հատվածում կհայտնվի 5G ցուցիչը։
-
Ինչպե՞ս միացնել 5G-ն Android համակարգով աշխատող սմարթֆոններումUcom 5G ցանցին միանալու համար անհրաժեշտ է սմարթֆոնի որոշ կարգավորումներ:Ինչպե՞ս միացնել 5G-ն Android համակարգով աշխատող սմարթֆոններումUcom 5G ցանցին միանալու համար անհրաժեշտ է սմարթֆոնի որոշ կարգավորումներ:
Հետևեք ներկայացված քայլերի հաջորդականությանը՝
- Մուտք գործեք հեռախոսի Կարգավորումներ բաժինը (Settings)
- Ընտրեք Միացումներ (Connections) կամ Կապ և ինտերնետ (Network & Internet) բաժինը (կախված սմարթֆոնի մոդելից)
- Անցեք Շարժական ցանցեր (Mobile Network) դաշտ
- Ցանցի Ռեժիմ (Network Mode) կամ Ցանկալի ցանցի տեսակ (Preferred Network Type) բաժնում ընտրեք 5G տարբերակը
- Վերագործարկեք սմարթֆոնը (անհրաժեշտության դեպքում)
Կարևոր՝
Ցանցի կարգավորումները կարող են փոքր-ինչ տարբերվել՝ կախված Ձեր Android սմարթֆոնի մոդելից։Եթե բոլոր քայլերը ճիշտ եք կատարել, էկրանի վերևի հատվածում կհայտնվի 5G ցուցիչը։
-
Ucom-ը ներդրել է հաճախականության բաժնի կրկնապատկումով 5G տեխնոլոգիա՝ օգտագործելով ոչ ինքնավար տեղակայման մեթոդը (Release 15, 3GPP)։
Ոչ ինքնավար տեղակայման մեթոդը ենթադրում է, որ 5G տեխնոլոգիան օգտագործում է 4G ցանցի ենթակառուցվածքը։
Ոչ ինքնավար 5G-ն ռադիո հասանելիության ցանց է, որը գործում է 4G LTE հիմնական կայանի՝ Evolved Packet Core (EPC)-ի միջոցով։ Այս մոդելը ներառում է և՛ 4G, և՛ 5G բազային կայաններ, որտեղ առաջնային է 4G բազային կայանը։ Քանի որ 5G կառավարման հարթությունը հիմնված է EPC-ի վրա, ռադիոհաճախականության ազդանշաններն ուղարկվում են 4G բազային կայան։Հիշեցում՝
Ինչպես բոլոր բջջային տեխնոլոգիաներում, այնպես էլ 5G (NSA)-ում արագությունները կարող են տատանվել ռադիո միջավայրից և տվյալ տեղանքում միաժամանակ ակտիվ բաժանորդների քանակից կախված։ Խիտ բնակեցված տեղանքներում, ծանրաբեռնված կայանների շրջակայքում, սպասարկող բազային կայաններից մեծ հեռավորությունների վրա ներբեռնման և վերբեռնման արագությունները կարող են լինել օգտագործվող սարքավորման առավելագույն թողունակությունից ցածր։