5G ցանց

  • Ի՞նչ է 5G ցանցը
    5G-ն նոր սերնդի բջջային ցանց է, որը Ucom բաժանորդներին առաջարկում է աննախադեպ արագություն և հուսալիություն։
  • Ո՞վ կարող է օգտվել 5G ծառայությունից
    5G սերնդի ինտերնետը հասանելի է Ucom-ի շարժական կապի կանխավճարային, հետվճարային և կորպորատիվ սակագնային պլաններից օգտվող բոլոր բաժանորդներին որոնք ունեն 5G ցանցի հետ համատեղելի սմարթֆոն
  • Որտե՞ղ է հասանելի 5G ծառայությունը
    Ucom-ի 5G ցանցն արդեն գործում է Հայաստանի 28 բնակավայրերում:
  • Հատուկ առաջարկ 5G ցանցին միացած քաղաքների բաժանորդների համար
  • Ինչպե՞ս միացնել 5G-ն iOS համակարգով աշխատող սմարթֆոններում
    Նախքան սկսելը՝ համոզվեք, որ Ձեր Apple սմարթֆոնը աշխատում է iOS 16.4 կամ ավելի բարձր տարբերակով։
  • Ինչպե՞ս միացնել 5G-ն Android համակարգով աշխատող սմարթֆոններում
    Նախքան սկսելը` համոզվեք, որ Ձեր Android սմարթֆոնը ունի 5G հնարավորություն։
  • Ucom-ը ներդրել է հաճախականության բաժնի կրկնապատկումով 5G տեխնոլոգիա՝ օգտագործելով ոչ ինքնավար տեղակայման մեթոդը (Release 15, 3GPP)։
    Ոչ ինքնավար տեղակայման մեթոդը ենթադրում է, որ 5G տեխնոլոգիան օգտագործում է 4G ցանցի ենթակառուցվածքը։
    Ոչ ինքնավար 5G-ն ռադիո հասանելիության ցանց է, որը գործում է 4G LTE հիմնական կայանի՝ Evolved Packet Core (EPC)-ի միջոցով։ Այս մոդելը ներառում է և՛ 4G, և՛ 5G բազային կայաններ, որտեղ  առաջնային է 4G բազային կայանը։ Քանի որ 5G կառավարման հարթությունը հիմնված է EPC-ի վրա, ռադիոհաճախականության ազդանշաններն ուղարկվում են 4G բազային կայան։

     

    Հիշեցում՝

    Ինչպես բոլոր բջջային տեխնոլոգիաներում, այնպես էլ 5G (NSA)-ում արագությունները կարող են տատանվել ռադիո միջավայրից և տվյալ տեղանքում միաժամանակ ակտիվ բաժանորդների քանակից կախված։ Խիտ բնակեցված տեղանքներում, ծանրաբեռնված կայանների շրջակայքում, սպասարկող բազային կայաններից մեծ հեռավորությունների վրա ներբեռնման և վերբեռնման արագությունները կարող են լինել օգտագործվող սարքավորման առավելագույն թողունակությունից ցածր։