U! TV ծառայությունը կփոխի հեռուստատեսության Ձեր ընկալումը: Մենք առաջարկում ենք ավելին. բարձր որակի արտասահմանյան և տեղական ալիքների լայն շրջանակ, բաց թողնված հաղորդմանը կամ ֆիլմին վերադառնալու և այն դիտելու հնարավորություն, ուղիղ եթերը դադարեցնելու և որոշ ժամանակ անց այն վերսկսելու հնարավորություն, HD որակի և 3D ֆիլմերի անսպառ տեսադարան հենց Ձեր հեռուստացույցի մեջ մեր VoD բաժնում: Ոչ միայն դիտեք հեռուստատեսություն, այլ զգացեք առավելությունը:
U!Net ծառայությունը առաջարկում է գերարագ սիմետրիկ ինտերնետ, որի օգտագործման ժամանակ մեծ ֆայլերի վերբեռնումը և ներբեռնումը այլևս խնդիր չէ: Օպտիկամանրաթելային միացման միջոցով ինֆորմացիան փոխանցվում է 0% կորուստով: Արդյունքում Դուք ունեք կայուն ինտերնետի արագություն, որը տալիս է հնարավորություն ազատորեն այցելել կայքեր, վերբեռնել անսահմանափակ քանակությամբ տեղեկություններ, աշխատել օնլայն, վայելել օնլայն խաղերի արագագործությունը և շատ ավելին:
Հեռախոսը լայն օգտագործման պարզ սարք է, որը մենք օգտագործում ենք ամեն օր: Ամեն ինչ փոխվում է U!Phone-ի լրացուցիչ ծառայությունների հետ: Անսահմանափակ ֆիքսված զանգեր, արձագանքի կամ այլ ձայնի խնդիրների բացակայություն միջքաղաքային զանգերի ժամանակ, caller ID ծառայություն, անցանկալի զանգերը արգելափակելու հնարավորություն, տեսազանգերը դառնում են սովորական` այս ամենը Ձեզ մոտեցնում է Ձեզ համար կարևոր մարդկանց: